Լավրովը եւ Մոգերինին քննարկել են Ռուսաստանի եւ Եվրամիության հարաբերությունները
Международные новостиՌուսաստանի եւ Եվրամիության երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ անօրինական միգրացիայի դեմ պայքարի ոլորտում միջազգային համագործակցությունն են եղել ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի միջեւ Բրյուսելում կայացած հանդիպման գլխավոր թեմաները: Այդ մասին ասված է Facebook սոցիալական ցանցում Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական էջում:
«Զրույցի ընթացքում քննարկվել են անօրինական միգրացիայի դեմ պայքարի ոլորտում միջազգային համագործակցության հարցերը, մի շարք տարածաշրջանային սյուժեներ, ինչպես նաեւ ՌԴ-ԵՄ երկկողմ հարաբերությունների մի քանի ասպեկտներ»,- տեղեկացրել են դիվանագետները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: