Կոլումբիայում սողանքից ավելի քան 60 մարդ Է զոհվել
Международные новостиԱռնվազն 61 մարդ է զոհվել Կոլումբիայի հյուսիս-արեւմուտքի Անտոկիա դեպարտամենտում տեղի ունեցած սողանքի հետեւանքով, տեղեկացնում է հարավամերիկյան երկրի արտակարգ պատահարների դեմ պայքարի ազգային վարչությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր 58 զոհվածների, տասնյակ վիրավորների եւ անհետ կորածների մասին:
Սաստիկ անձրեւներից առաջացած սողանքը մայիսի 18-ին տեղի է ունեցել Սանտա Մարգարիտա գյուղում: Պատահարի վայրում աշխատում են փրկարարները, որոնողական շներ: Մի քանի տասնյակ փրկարարներ ուղղաթիռներով տարահանում է տուժածներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: