Վրաստանը կշարունակի Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացը. Ղարիբաշվիլի
Международные новостиՎրաստանը մտադիր Է շարունակել Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացը: Այդ մասին մայիսի 19-ին հայտարարել Է հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով վրաց-ավստրիական գործարար համաժողովում:
«Վրաստանի իշխանությունները կառուցողական ոգով կշարունակեն Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացման բարդ գործընթացը»,-ասել Է նա: Վարչապետի խոսքով՝ վրաց-ռուսական առեւտրատնտեսական հարաբերությունների զորագացման գործում առաջընթաց կա:
«Չնայած ՌԴ-ի հետ հարաբերություններում մնացած քաղաքական խնդիրների լուծման գործընթացի բոլոր դժվարություններին, մենք այդ ուղղությամբ կշարունակենք ինտենսիվ աշխատանքը՝ հաշվի առնելով Վրաստանի պետական շահերը»,-հավելել Է Ղարիբաշվիլին, նշելով, որ երկրի կառավարությունը կուտակված բոլոր խնդիրների լուծմանը մոտենում Է կառուցողական ոգով:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Թբիլիսիում ընթացող գործարար համաժողովին մասնակցում են Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը, երկու երկրների կառավարությունների անդամներ եւ առաջատար ընկերությունների ներկայացուցիչները: Համաժողովում քննարկվում են Էներգետիկայի, տրանսպորտի, շինարարության, գյուղատնտեսության ոլորտներում երկու երկրների համագործակցության զարգացման հարցերը: Սա պատմության մեջ Ավստրիայի նախագահի առաջին այցն Է Վրաստան: