Վերջին երեք ամսում Թուրքիայից 41 մլրդ դոլարի արտասահմանյան կապիտալ է դութս հանվել
Международные новостиԹուրքիայի կենտրոնական բանկը հայտարարել է, որ այս տարվա վերջին երեք ամսում երկրից 41 մլրդ 200 մլն դոլարի արտասահմանյան կապիտալ է դուրս հանվել:
Այս մասին հայտնում է թուրքական «Թարաֆ» թերթը:
Վերջին շրջանում թուրքական ազգային արժույթի` լիրայի գրեթե երկու անգամ արժեզրկվելը, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի այդ հայտարարությունը ցույց է տալիս, որ անցյալ տարիներին առաջընթաց ունեցած Թուրքիայի տնտեսությունը գնալով անկում է ապրում:
Փորձագետների կարծիքով` արտասահմանյան կապիտալի` Թուրքիայից դուրս հոսքի պատճառը այդ երկրում քաղաքական իրավիճակի լարված լինելն ու ներդրումներ կատարելու համար արգասաբեր պայմանների բացակայությունն է:
Մի քանի օր առաջ Թուրքիայի էկոնոմիկայի գծով փոխվարչապետ Ալի Բաբաջանը հայտարարել էր. «Առանց իրավական պետության` տնտեսական պետություն լինել չենք կարող»: