Սիրիա-լիբանանյան սահմանի մոտ թեժ մարտեր են ընթանում ահաբեկչական խմբավորումների միջև
Международные новостиՍիրիա-լիբանանյան սահմանի մերձակայքում` Արսալի արևելյան հատվածներում, թեժ բախումների են ընթանում «Իսլամական պետության» և «Ջաբհա ան Նուսրա»-ի միջև: Ինչպես հաղորդում է լիբանանյան «Ազդակ» օրաթերթը, լիբանանյան բանակը մայիսի 18-ին շարունակել է ռմբակոծել Արսալի բարձունքները: Ռմբակոծությունները նաև ուղղվել են Ռաքեֆ հովտին, իսկ առավոտյան ձախողվել է Հմայդ հովիտից Լի բանան մուտք գործելու զինյալների փորձը: Արդյունքում՝ զինյալների շարքերում զոհեր ու վիրավորներ են արձանագրվել:
Մյուս կողմից, սիրիական բանակը և «Հըզբոլլահը» շարունակում են սիրիա-լիբանանյան սահմանի մերձակայքում ռազմական գործողություններ ծավալել` առաջանալով մինչև Ֆլիթայի բարձունքները, որոնք գտնվում են Արսալի արևելյան կողմում:
Տեղեկություններ կան, որ ԻՊ-ի և «Ջաբհա ան Նուսրա»-ի միջև բախումներ են ընթացել Ջարաջիր և Արսալի բարձունքներում, որոնց հետևանքով տասնյակ զոհեր են գրանցվել:
Ավելի վաղ սիրիական բանակը «Հըզբոլլահի» հետ մայիսի 14-ին իր հսկողություն է հաստատել Բարուհ լեռան և Զալազիլ բարձունքի մեծ մասի վրա: Միևնույն ժամանակ, նրանք առաջընթաց են գրանցել Ռաս ալ Մաարա և Ֆլիտա լեռնային շրջաններում: