Ереван, 02.Август.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Աշոտ Ղուլյանը պատշաճ է գնահատել օրենսդիր-գործադիր համագործակցությունը

Общество

Տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի՝ 5-րդ գումարման խորհրդարանի գործունեության ամփոփիչ մամուլի ասուլիսը։ Ինչպես տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամլո ծառայությունից, իր խոսքում Աշոտ Ղուլյանը ներկայացրել է օրենսդիր մարմնի՝ 2010-2015 թվականների կատարած աշխատանքները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարել օրինաստեղծ, քաղաքական եւ Սահմանադրությամբ խորհրդարանին վերապահված այլգործառույթներին։

Ազգային ժողովի նախագահը նշել է, որ 5-րդ գումարման ողջ ընթացքում խորհրդարանն ընդունել է 440 օրենք։ Անցած 11 նստաշրջանում, ընդհանուր առմամբ, գումարվել է 51 լիագումար եւ 5 արտահերթ նիստ։ Պատգամավորների մասնակցությունը լիագումար նիստերին եղել է բավարար: Օրենսդրական նախաձեռնությունների ընդհանուր թիվը կազմել է 493, որից 4-ը` հանրապետության նախագահինն է, 17-ը` պատգամավորներինը, 472-ը` կառավարությանը:

Խորհրդարանի նախագահը պատշաճ է գնահատել 5-րդ գումարման ընթացքում օրենսդիր-գործադիր համագործակցությունը` ընդգծելով, որ Ազգային ժողով մուտք գործած ու շրջանառությանդրված բոլոր օրինագծերը և տարաբնույթ այլ փաստաթղթեր քննության են առնվել գործադիրիշխանության լիազոր ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ՝ փոխըմբռնման մթնոլորտում։ Ազգային ժողովն իրականացրել է նաեւ Սահմանադրությամբ իրեն վերապահված այլ գործառույթներ ևս, ինչպիսիք են` ԼՂՀ վարչապետի նշանակումը խորհրդարանի համաձայնությամբ, մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը, գերագույն դատարանի նախագահինշանակումը, գլխավոր դատախազի նշանակումը, վերահսկիչ պալատի նախագահի նշանակումը, գերագույն դատարանի դատավորների նշանակումը, Ազգային ժողովից արդարադատության խորհրդի երկու իրավաբան անդամի նշանակումը:

Խորհրդարանի քաղաքական գործունեության համատեքստում իրականացվել են ամբողջ շարք միջոցառումներ, այդ թվում՝ մշտական հանձնաժողովների առանձին, ընդլայնված կամ համատեղնիստեր, խորհրդարանական լսումներ, գիտաժողովներ և այլն, ընդունվել են Ազգային ժողովի և պատգամավորական խմբակցությունների հայտարարություններ։ Այդ քննարկումներում հաջողվել էապահովել արտախորհրդարանական կուսակցությունների, տարբեր հասարակականկազմակերպությունների մասնակցությունը: Անդրադառնալով միջխորհրդարանական կապերին` Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Արցախ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքները: Գումարվել է հանձնաժողովի 6 նիստ` Ստեփանակերտում եւ Երևանում, ընդ որում՝ շարունակվել է գործադիր իշխանությունների ներկայացուցիչների ներգրավումը խորհրդարանական քննարկումներին։

Արցախի Ազգային ժողովը համագործակցության կայուն կապեր է պահպանել նաեւհետխորհրդային տարածքի մյուս նորանկախ պետությունների՝ Աբխազիայի, Հարավային Օսիայիև Մերձդնեստրի Մոլդովական հանրապետությունների խորհրդարանների հետ։

Միաժամանակ, շարունակական աշխատանք է տարվել համագործակցության կապերնընդլայնելու ուղղությամբ: Մասնավորապես, վերջին հինգ տարում փոխադարձ այցերի ու տարբերձևաչափերով կազմակերպված պաշտոնական եւ ոչ պաշտոնական հանդիպումների միջոցով նմանկապեր են ստեղծվել ՌԴ-ի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Բելգիայի, Լեհաստանի, Ավստրիայի, Սլովակիայի, Շվեյցարիայի, Հունաստանի, Կիպրոսի, Դանիայի, Կանադայի, Ավստրալիայի, Ուրուգվայի, ինչպես նաեւ՝ Եվրախորհրդարանի, ԵԱՀԿ Մինսկիհամանախագահության, ԱՄՆ և Իսպանիայի նահանգային խորհրդար անների, այլ երկրների ու միջազգային կառույցների հետ։

ԱԺ նախագահը 5-րդ գումարման խորհրդարանի լուրջ ձեռքբերումներից է համարել այլերկրների խորհրդարանների հետ բարեկամական հարաբերությունների ինստիտուցիոնալացումը: Դրանց թվում են` 2013թ. փետրվարի 26-ին Լիտվայի Սեյմասի մի խումբ պատգամավորների հայտարարությունը Լիտվայի Հանրապետության Սեյմասում Արցախի Հանրապետության հետ Բարեկամության խումբ ստեղծելու որոշման մասին: Նույն թվականի մարտի 20-ին ԼՂՀ Ազգայինժողովում ստեղծվել է Լիտվայի Հանրապետության հետ` Արցախ-Լիտվա Բարեկամությանխումբը: Արցախ-Ֆրանսիա բարեկամության շրջանակի ստեղծումը 2013թ. մարտի 19-ին ամրապնդել է խորհրդարանական կապերի մեջ նոր միտումների ճիշտ ուղղվածությունը: 2014թ. հոկտեմբերի 16-ին հայտարարվել է Եվրախորհրդարանում ԼՂ խումբ ստեղծելու մասին:

Աշոտ Ղուլյանը նշել է, որ խորհրդարան-ընտրող կապը 5-րդ գումարման Ազգային ժողովումթեպետ հաջողված չէր, բայց այն նույնպես արտահայտվել է ինչպես ընդունելությունների,անձնական հանդիպումների, պատգամավորական այցերի, այնպես էլ՝ քաղաքացիների գրավոր դիմումների և Ազգային ժողովի կողմից դրանց ընթացքավորման տեսքով։ Մասնավորապես, խորհրդարանի ղեկավարի կողմից կատարվել է 418 քաղաքացու ընդունելություն։

Քաղաքացիներից ԱԺ նախագահին ուղղված 798 դիմումները սահմանված կարգով ընթացքավորվել են, որոնց զգալի մասը դրական լուծում է ստացել: Մի շարք նամակների պատասխաններ հետաձգվել են` կապված խորհրդարանի լիազորություններից դուրս գտնվողխնդիրների ու խնդրանքների ներկայացման դեպքերի հետ:

Ազգային ժողովի գործունեությունը նշված ժամանակամիջոցում լուսաբանվել է խորհրդարանում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների, ԼՂՀ, ՀՀ և Սփյուռքի տարբեր էլեկտրոնային լրատվական աղբյուրների, սոցիալական ցանցերի եւ պաշտոնական կայքի միջոցով:

Ամփոփելով անցած հինգ տարիների գործունեության հիմնական արդյունքները` ԱԺ նախագահնընդգծել է, որ Արցախի խորհրդարանի գործունեության գլխավոր առանձնահատկությունը հաշվետուժամանակահատվածում միջազգային պայմանագրերին ու կոնվենցիաներին միանալու գործընթացի մեկնարկն է: Գործող խորհրդարանը հետեւողական է եղել նաև միջխորհրդարանական կապերի խորացմանը:

Աշոտ Ղուլյանը համոզմունք է հայտնել, որ 5-րդ գումարման Ազգային ժողովի գործունեությունը լուրջ նախադրյալ կհանդիսանա Արցախում խորհրդարանական ավանդույթների հետագա զարգացման ու նորընտիր՝ 6-րդ գումարման Ազգային ժողովի մշտական հիմունքներովգործունեության համար՝ ի շահ ԼՂՀ անկախ պետականության և նրա քաղաքացիների սպասումներիարդարացման:

«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травме