Լուգանսկը և Դոնեցկը պետք է մնան Ուկրաինայի մի մասը. Լավրով
Международные новостиԼուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունները պետք է մնան Ուկրաինայի մի մասը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Բոլոր մակարդակներով նշել ենք, որ մենք կողմնակից ենք, որպեսզի նրանք մնան Ուկրաինայի մի մասը: Նրանք այժմ ներկայացրել են սահմանադրության իրենց նախագիծը: Այնտեղ նրանք խոսում են այն կարգավիճակի մասին, որը դիտարկվել է մինսկյան պայմանավորվածություններով. հանրապետությունները կլինեն Ուկրաինայի մի մասը և տեղի կունենա սահմանադրական բարեփոխում, որպեսզի այդ կարգավիճակն ամրապնդվի հիմնովին»,- նշել է Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ այդ հանձնառությունը հաստատել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: