Դամասկոսում ՌԴ դեսպանատունը գնդակոծվել է
Международные новостиԴամասկոսում Ռուսաստանի դեսպանատան շենքը մայիսի 19-ին՝ տեղի ժամանակով 15:25-ին, գնդակոծության է ենթարկվել: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այդ մասին նշված է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի հայտարարության մեջ:
«Ենթադրաբար, կրակը բացվել է Ջոբար շրջանից, որը կառավարվում է անօրինական զինված խմբավորումների կողմից: Մի ականը պայթել է մեր դիվանագիտական ներկայացուցչության գլխավոր դարպասներից 15 մետր հեռավորության վրա, մյուսը՝ հարվածելով արտաքին պատին, դիպչել է դեսպանատան ծառայողական շենքի աշխատասենյակին»,- ասել է Լուկաշևիչը:
Երջանիկ պատահականությամբ դեսպանատան որևէ աշխատակից չի տուժել: Դեսպանատան շենքին հասցվել է նյութական վնաս: