ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը դատապարտել է Դամասկոսում ՌԴ-ի դեսպանատան վրա կատարված հարձակումը
Международные новостиԱՄՆ-ի Պետդեպարտամենտը դատապարտել է Դամասկոսում ՌԴ-ի դեսպանատան վրա կատարված հարձակումը: «ԱՄՆ-ը դատապարտում է Դամասկոսում ՌԴ-ի դեսպանատան ականակործումը»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ: Ընդգծվում է, որ «այդ օբյեկտը պաշտպանված է միջազգային նորմերով»:
«Մենք պահանջում ենք դատի տալ բոլոր նրանց, ովքեր պատասխանատվություն են կրում այդօրինակ գործողությունների համար եւ շարունակում ենք պնդել սիրիական ճգնաժամի քաղաքական լուծման անհրաժեշտությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Մայիսի 19-ին Դամասկոսում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան համալիրը ենթարկվել է ականակոծման: Այն ենթադրաբար իրականացվել է Ջոբար շրջանից, որը վերահսկվում է անօրինական զինված կազմավորումների կողմից: Ականներից մեկը պայթել է դիվանագիտական ներկայացուցչության գլխավոր դարպասից 15 մետր հեռավորության վրա, մյուսը՝ խոցել է դեսպանատան ծառայողական շենքի աշխատասենյակը: Դեսպանության աշխատակիցներից ոչ ոք չի տուժել:
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը Դամասկոսում ՌԴ-ի դեսպանատան գնդակոծումը գնահատել է որպես ահաբեկչական գործողություն:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Դամասկոսում ՌԴ-ի դեսպանատան վրա կատարված հարձակումը՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ին առընթեր Լիտվայի մշտական ներկայացուցիչ Ռայմոնդա Մուրմոկայտեն՝ ամփոփելով Անվտանգության խորհրդի մայիսի 19-ի նիստի արդյունքները:
«Անվտանգության խորհրդի անդամները խստիվ դատապարտել են Սիրիայի մայրաքաղաքում Ռուսաստանի դեսպանատան դեմ կատարված ահաբեկչական գրոհը, որը նյութական լուրջ վնաս է կրել»,- ասել է Մուրմոկայտեն:
«Խորհրդի անդամներն ընդգծել են այդ հանցագործության պատասխանատուներին՝ դատի տալու անհրաժեշտությունը»,- հավելել է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստիին: