Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա քաղաքի մոտ 80 հազար լիտր անմշակ նավթ Է արտահոսել լողափ
Международные новостиԿալիֆոռնիայում մայիսի 19-ի ցերեկը նավթամուղի վնասված խողովակից 80 հազար լիտր նավթ Է արտահոսել Սանտա Բարբարա առողջարանային քաղաքի անմիջական մերձակայքում: Այն դարձել Է ընթացիկ տարում նահանգի այս մասում անմշակ նավթով ծովեզերքի ամենամեծ աղտոտումը:
«Նավթամուղը ճեղքվածքի վայրում անցնում Է «Ռեֆյուժիո» հռչակավոր լողափի անմիջական մերձակայքում»,- նշել Է ABC հեռուստաալիքը:- Նավթը լողափում չընդհատվող շերտով տարածվել Է 6,1 կիլոմետր տարածության վրա: Շատ նավթ կա ջրում»:
Լողափը գտնվում Է Սանտա Բարբարայից 34 կիլոմետր արեւմուտք ընկած շրջանում: KTLA հեռուստաալիքը հայտնել Է, որ սկսվել Է այն մարդկանց տարահանումը, որոնց տները գտնվում են նավթի տարածման վայրի անմիջական մերձակայքում: Այժմ բնապահպանական աղետի վայրին մոտեցել են երկու նավեր՝ հավաքելու ջրում հայտնված նավթը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: