Մեքսիկայում կալանավորվել Է երկրում ամենաորոնվող հանցագործներից մեկը
Международные новостиՄեքսիկայի Գեռերոյի նահանգի տարածքում կալանավորվել Է այն հանցագործը, որը պատկանում Էր երկրում 16 ամենաորոնվող ավազակների թվին: Ինչպես տեղեկացնում Է երկրի ներքին գործերի նախարարությունը, արդարադատության ձեռքն Է ընկել Ֆրանսիսկո Ռեսիլիասը՝ հանրապետության արեւմուտքում գործող խոշոր հանցավոր խմբավորումներից մեկի պարագլուխը:
Ռեսիլիասին զինվորական պարեկն Ակապուլկո առողջարանային քաղաքում ձերբակալել Է այն բանից հետո, երբ նա փոխհրաձգության մեջ Է մտել զինվորականների հետ: Դրա հետեւանքով նա վերքեր Է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց:
Կալանավորը հանցավոր խմբավորումներ Էր ղեկավարում Գեռերոյի մի շարք մունիցիպիաներում: Ինչպես նշել Է Գլխավոր դատախազությունը, Ռեսիլիասը մեղադրվում Է մի քանի սպանություններ կատարելու մեջ: Տեղեկատվության համար, որը կօգներ բռնելու նրան, նշանակված Էր վարձատրում գրեթե 33 հազար դոլարի չափով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: