Փարիզ. վերականգնումից հետո բացվում Է միջնադարյան Սենտ Շապել մատուռը
Международные новостиՓարիզի գլխավոր տեսարժան շինություններից մեկը՝ գոթական ոճի միջնադարյան Սենտ Շապել մատուռը, մայիսի 20-ին պաշտոնապես բացվում Է այցելուների համար՝ վիտրաժների երկարատեւ վերականգնումից հետո, տեղեկացնում Է BBC-ը:
Յոթ տարվա ընթացքում մատուռը զարդարող վիտրաժների մի քանի հազար ապակիները հերթականությամբ հանվել եւ փոշուց մաքրվել են՝ մատուռին այն տեսքը տալու նպատակով, որը վերջինս ուներ միջին դարերում:
Սենտ Շապել մատուռը Սուրբ Լյուդովիկոսը կառուցել Է XIII դարի կեսերին, այն ունի վիտրաժային արվեստի առավել լիակատար համակազմը եւ համարվում Է աշխարհում ամենագեղեցիկ գոթական եկեղեցիներից մեկը: