Ереван, 04.Август.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


9 արտասովոր խանգարում, որ միայն առանձին երկրներում են հանդիպում

Общество
Թվում է, թե մի հիվանդությունը կարող է հավասարաչափ լայն տարածում ունենալ ողջ աշխարհում. չէ՞ որ անկախ ազգային պատկանելությունից մենք բոլորս էլ մարդկային արարածներ ենք, սակայն կան որոշ խանգարումներ, որոնք հանդիպում են միայն այս կամ այն երկրում կամ ազգում: Ահավասիկ տասը այդպիսի խանգարում:

9. Թոշակի անցած ամուսնու համախտանիշ

01 Ճապոնիան հայտնի է իր քաղաքացիների բարձր աշխատանքային էթիկայով: Շատ ճապոնացիներ օրվա մեծ մասն անցկացնում են աշխատավայրում: Նրանք շատ են կարևորում իրենց աշխատանքային գործունեությունը և հանուն կարիերայի անգամ իրենց ամուսնությունն են երկրորդ պլան մղում: Հենց որ տղամարդը թոշակի է անցնում, ընտանիքում առաջանում են զանազան դժվարություններ: Թոշակի անցնելուց հետո ամուսիններն ավելի շատ ազատ ժամանակ ունեն իրար հատկացնելու համար, սակայն այդ ժամանակ նրանք իրենք իրենց համար բացահայտում են, որ այնքան էլ լավ չեն ճանաչում իրար: Վերջին տասնամյակում Ճապոնիայում ամուսնալուծությունների մակարդակն աճել է 27 տոկոսով: Կանխատեսվում է, որ այդ թիվը կաճի թոշակի գնացող մարդկանց թվին զուգահեռ: Շատ տղամարդիկ չեն կարողանում անցում կատարել աշխատանքային կյանքից ընտանեկան կյանքին: Հենց այդ պատճառով էլ նրանք իրենց կանանց վերաբերվում են որպես գործընկերների կամ ծառայողների: Ճապոնացի ամուսիններից շատերի համար ընկերական ու աշխատանքային կոլեկտիվը նույնն է: Ուստի թոշակի անցնելուց հետո նրանք հաճախ դուրս են մնում նաև ընկերական շրջանակից: Տղամարդու թոշակի անցնելը շոկ է նաև նրա կնոջ համար: Կինը չի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ տղամարդը շաբաթը յոթ օր առավոտից երեկոյան տանն է: Այս կանայք տառապում են առողջական խնդիրներից, օրինակ՝ քնի խանգարումներ, խոց և այլն: Վերջին տարիներին ավելացել է ևս մեկ խնդիր: Եթե նախկինում թոշակի անցնելուց հետո մարդիկ թոռների մասին հոգ տանելով էին ցրվում, ներկայումս նրանք հաճախ զրկված են լինում այդ հնարավորությունից: Բանն այն է, որ նրանց երեխաները նախկինից ավելի ուշ են ամուսնանում և ուշ երեխա ունենում:

8. Լատահ

03 Լատահը մի հազվագյուտ հիվանդություն է, որը տարածված է Մալազիայում: «Լատահ» նշանակում է «նյարդային»: Այս հիվանդության դեպքում մարդիկ չափազանց սուր են արձագանքում աղմուկին և այլ զայրացուցիչ գործոններին:  Այս շեղումով տառապող անհատների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանք այսպես կոչված «զայրացնող գործոններին» արձագանքում են տարօրինակ ժեստերով, անեծքներով և անգամ երգելով ու պարելով: Այս հիվանդությամբ տառապողները նոպայի պահերին ակամայից ենթարկվում են իրենց տրվող ցուցումներին: Մի հետազոտության մեջ նշված է, որ մի կին նոպայի պահերին ուրիշների կարգադրությամբ հարվածում էր այլ կանանց և ուտում ոչ ուտելի բաներ:  Մի այլ կնոջ էլ նոպայի պահին ասել են, որ գլխարկը նրա քաղցած երեխան է, նա էլ փորձել է կրծքով կերակրել գլխարկին: Հենց որ նոպան անցնում է, հիվանդները դառնում են նախկինի պես սովորական մարդիկ ու չեն կարողանում բացատրել քիչ առաջ դրսևորած իրենց տարօրինակ վարքագիծը: Դեռևս ստույգ պարզ չէ, թե ինչն է լատահի առաջացման պատճառը: Դա կարող է ժառանգական լինել, սակայն սա դեռևս միայն ենթադրություն է: Որոշ մարդիկ ասում են, որ հիվանդությունն առաջ է գալիս կախարդանքի կամ կյանքի վաղ շրջանում մարդուն չափից ավելի շատ խուտուտ տալու հետևանքով: Լատահը ամենից հաճախ գրանցվում է հետկլիմաքսային տարիքի կանանց մոտ, սակայն ավելի երիտասարդ կանայք ու տղամարդիկ ևս կարող են հիվանդանալ լատահով:

7. «Pa-Leng» և «Pa-Feng»

06 «Pa-leng» և «pa-feng»-ը նևրոզներ են, որոնք հանդիպում են չինացիների և Չինաստան ներգաղթածների մոտ: «Pa-leng»-ը ծայրահեղ վախն է ցրտից, իսկ pa-feng»«-ը՝ վախը քամուց: Մարդու մեջ արմատավորված է այն գաղափարը, որ օրգանիզմի հավասարակշռությունն ապահովելու համար օրգանիզմին ջերմաստիճանների հավասարակշռություն է անհրաժեշտ: Քամին  ու ցուրտը մարմնից կարևոր ջերմություն են խլում՝ խաթարելով բնականոն հավասարակշռությունը: Տարածված է այն  համոզմունքը, որ քամին հիվանդություններ է բերում իր հետ: Ցրտից վախեցողները իրենց մարմնի ջերմությունը պահպանելու համար պատրաստ են մեծ ջանքեր թափել: Նրանք կարող են չափից ավելի տաք հագնվել կամ ուտել բացառապես տաք մթերք: Այդ մարդիկ իրենց մարմնի ջերմաստիճանի հավասարակշռության խախտման հետևանքներից ունենում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են սրտխառնոցը, ստամոքսի ցավերը և հազը:

6. Դհատի համախտանիշ

05

Դհատի համախտանիշը տարածված է Բանգլադեշում, Նեպալում և Պակիստանում բնակվող երիտասարդ տղամարդկանց շրջանում: Համախտանիշը բնորոշվում է այն մտահոգությամբ, որ օրգանիզմը կորցնում է սերմնահեղուկը մեզի կամ այլ արտազատումների միջոցով: Համախտանիշներից են հոգնածությունը, կենտրոնանալու դժվարությունը, ախորժակի կորուստը և սեռական դիսֆունկցիան: Դհատ համախտանիշով տառապողները կարծում են, որ իրենք կորցնում են իրենց իսկ կարևոր մասը: Մտահոգությունը բխում է Այուրվեդայի  փիլիսոփայությունից: Ըստ այս փիլիսոփայության՝ օրգանիզմի նյութերն առանցքային են հավասարակշռությունը և առողջությունը պահպանելու համար: Այս նյութերն են արյունը, ճարպը, միսը, ոսկրածուծը, մամացը և սերմնահեղուկը: Սերմնահեղուկը նշվում է իբրև ամենակարևոր նյութ: Որոշ աղբյուրներում իշխում է այն կարծիքը, որ մարմնի մնացած բոլոր հեղուկներն ու նյութերն անցնում են տարբեր փուլերով, որոնցում նրանք փոխակերպվում են և ի վերջո դառնում են սերմնահեղուկ: Սերմնահեղուկը շատ կարևոր է երկար ու առողջ կյանքի համար: Այս համախտանիշով տառապողները կարծում են, որ դա ֆիզիկական հիվանդություն է,  սակայն բժիշկներն ուղղորդում են նրանց հոգեբույժների մոտ: Եթե համախտանիշով տառապողները պատշաճ բուժում չստանան, նրանք դեպրեսիայի մեջ կընկնեն:

5. Տաբանկա

09 Տաբանկա է կոչվում սիրո պատճառով առաջացած կսկիծի ծայրահեղ տեսակը, որից տառապում են Տրինիդադի տղամարդիկ: Պատմականորեն տաբանկայից տառապում էին միայն նրանք, ովքեր իրենց երկրորդ կեսին կորցրել էին մրցակցի պատճառով, սակայն վերջերս հիվանդությանը ավելի լայն սահմանում է տրվում: Ասում են, որ այն կարող է առաջանալ անպատասխան սիրո պատճառով: Հիմնականում տաբանկայով տառապող մարդը կորցնում է աշխարհի հանդեպ հետաքրքրությունը, մատնվում է սովի և տառապում ստամոքսի ցավերից ու անքնությունից: Անշուշտ, կսկիծ ու հիասթափություն ապրելուց հետո շատերի մոտ է նկատվում քնի ու ախորժակի կորուստ, սակայն տաբանկայով տառապողների մոտ ամեն ինչ շատ ավելի լուրջ է: Նրանք հաճախ սկսում են չարաշահել ալկոհոլի օգտագործումը՝ փորձելով խմիչքի միջոցով մոռանալ իրենց ցավը, սակայն դա կարող է էլ ավելի խորացնել դեպրեսիան և անգամ ինքնասպանության հանգեցնել: Տաբանկայի ամենամեծ դժվարություններից մեկն այն  է, որ տաբանկայով տառապող հիվանդները հիմնականում թաքցնում են իրենց հիվանդությունը՝ վախենալով արժանանալ շրջապատի ծաղրին: Մասնագետները հիմնականում նշում են, որ տաբանկայով տառապողները պետք է պարզապես առաջ շարժվեն և չկենտրոնանան իրենց կյանքի տվյալ անհաջողության վրա: Այս հիվանդությունը հանդիպում է նաև կանանց շրջանում, սակայն տղամարդիկ անհամեմատ ավելի շատ են հիվանդանում տաբանկայով: Պատճառը հավանաբար այն է, որ նրանք ի սկզբանե ռեալ են գնահատում ուրիշ կնոջ պատճառով իրենց սիրելի տղամարդուն կորցնելու հավանականությունը: Շարունակելի...
Idram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению