Կիեւը լուծարել Է Մոսկվայի հետ ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիրը
Международные новостиՈւկրաինայի եւ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիրը լուծարված Է: Այդ մասին հայտարարել Է Ուկրաինայի վառելիքի եւ Էներգետիկայի նախարար Վլադիմիր Դեմչիշինը:
«Համաձայնագիրը լուծարված Է»,- մայիսի 20-ին Կիեւում նախարարների կաբինետի նիստից հետո լրագրողներին ասել Է նախարարը:
Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ ավելի վաղ, բացելով կառավարության նիստը, վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել Է, որ ՈՒկրաինայի կառավարությունը որոշում Է ընդունում Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մասին, որը կնքվել Է 1993 թվականի մայիսի 26-ին:
«Ագրեսոր պետությունը վտանգ Է ներկայացնում անվտանգության եւ տարածքային ամբողջականության համար, ուստի համաձայնագիրը լուծարվում Է Ուկրաինայի նախարարների կաբինետի կողմից»,-այդ որոշումը պարզաբանել Է Յացենյուկը:
Իր հերթին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել Է, որ իր երկիրը «իսկական պատերազմի» վիճակում Է Ռուսաստանի հետ: «Եկեք շիտակ խոսենք. մենք անջատողականների դեմ չենք կռվում, որոնց պաշտպանում Է Ռուսաստանը: Սա իսկական պատերազմ Է Ռուսաստանի դեմ»,-ասել Է ՈՒկրաինայի նախագահը:
Պորոշենկոն ներկայացրել Է տվյալներ, որոնց համաձայն՝ Ուկրաինայի հարավ-արեւելքում ուժային գործողության ընթացքում զոհվել Է 1800 ուկրաինացի զինվոր, ինչպես նաեւ 7 հազար խաղաղ բնակիչ: «Սա աղետ Է, եւ աղետ Է ոչ միայն մայրերի, այլեւ ողջ երկրի համար: Աղետ Է 1800 զինվոր կորցրած յուրաքանչյուր ընտանիքի համար, գրեթե 7000 քաղաքացի կորցրած յուրաքանչյուր ընտանիքի համար»,-հայտարարել Է Ուկրաինայի ղեկավարը: