Եվրախորհրդարանը հրահանգ Է ընդունել փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին
Международные новостиԵվրախորհրդարանը Ստրասբուրգում կայացած իր լիագումար նստաշրջանում հրահանգ Է ընդունել, որը նպատակամղված Է փողերի լվացման եւ հարկերի վճարումից խուսափելու դեմ պայքարի ակտիվացմանը: Այն նաեւ ուղղված Է ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելուն:
Սա այդ ոլորտում Եվրախորհրդարանի՝ թվով արդեն չորրորդ դիրեկտիվն Է: Փաստաթուղթը անդամ երկրներին պարտավորեցնում Է ստեղծել վերջնական սեփականատերերի՝ ընկերությունների, կորպորացիաների եւ տրաստային ֆոնդերի բենեֆիցիարների ազգային ռեգիստրներ: Այդ ցուցակները բաց բնույթ են կրելու, այսինքն՝ դրանցից կկարողանան օգտվել ոչ միայն պետական կառույցների, հսկիչ կազմակերպությունների ու բանկերի ներկայացուցիչները, այլեւ (գրանցումից հետո) «շահագրգիռ մասնավոր անձինք»:
Սակայն միայն իշխանությունների ներկայացուցիչներն իրավունք կունենան մուտք գործել Էլեկտրոնային ռեգիստրների այն մասը, որը վերաբերում Է տրաստային ֆոնդերի գործունեությանը: Ռեգիստրների ստեղծման որոշումը պատգամավորների կողմից ներառվել Է այն նախագծում, որն առաջարկվել Է Եվրհանձնաժողովի կողմից: Բացի այդ, նոր դիրեկտիվը խստացնում Է դրամական միջոցների փոխանցումների կանոնները, որոնք ապահովում են դրանք կատարող կողմերի վերաբերյալ առավել ամբողջական տվյալների առկայությունը:
Եվրախորհրդարանը նաեւ պնդում Է, որ բանկերը, իրավաբանները, անշարժ գույքի առեւտրականները եւ խաղատներն իրենց գործունեության մեջ զգոնություն ցուցաբերեն իրենց սպասարկյալների կասկածելի ֆինանսական տրանզակցիաների նկատմամբ: Բարձրաստիճան պետական անձանց ու պաշտոնյաների, ինչպես նաեւ դատավորների եւ խորհրդարանի պատգամավորների, նրանց ընտանիքների անդամների շրջանում կոռուպցիայից խուսափելու նպատակով սահմանվում են նրանց հետ ֆինանսական գործառնությունների նոր կանոններ, որոնք, մասնավորապես, անհրաժեշտ փաստաթղթերի առկայություն են նախատեսում նրան ց ֆինանսական ու գույքային վիճակի վերաբերյալ:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Եվրախորհրդարանի այս հրահանգի դրույթները պետք Է անդամ երկրների օրենսդրություններ փոխադրվեն երկամյա ժամկետում: