ԱՄՆ հետախուզությունն «Ալ-Կաիդայի» կողմից ռուսների հավաքագրման մասին փաստաթղթեր է հրապարակել
Международные новостиԱՄՆ ազգային հետախուզությունը չորեքշաբթի օրը հրապարակել է ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի արխիվից փաստաթղթեր, որոնցից հետևում է, որ «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորումը Ռուսաստանից իսլամ ընդունած անձանց է հավաքագրել, գրում է Interfax.ru-ն:
Բեն Լադենին ուղղված և Մահմուդ անունով ստորագրված 2008 թվականի նամակներից մեկը տեղեկություններ է պարունակում Ռուսաստանից «Ալ-Կաիդայի» կողմից մահմեդականների հավաքագրման մասին: Մահմուդի տեղեկությունների համաձայն՝ հավաքագրումն անց է կացվել Եմենի իսլամական Ալ-Իման համալսարանում:
Ռուսաստանի քաղաքացիները որոշ ժամանակ մնացել են համալսարանում, իսկ այնուհետև «ընտանիքների հետ միասին կանգնել են ջիհադի ուղու վրա»:
Հավաքագրումն իրականացրել է համալսարանի հիմնադիր ծայրահեղական իսլամիստ քարոզիչ Աբդուլ Մաջիդ ազ-Զինդանին: