ԱՄՆ-ը կհրապարակի Ուսամա Բեն Լադենի փաստաթղթերը
Международные новостиԱՄՆ-ի հետախուզությունը որոշում է ընդունել հրապարակել «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության փաստաթղթերը, որոնք հայտնաբերվել են դրա պարագլխին՝ Ուսամա Բեն Լադենին վնասազերծելու ժամանակ, տեղեկացնում է BBC-ը:
ԱՄՆ-ի իշխանություններն այդ որոշումը բացատրել են ազգային անվտանգության մարմինների աշխատանքի առավելագույն թափանցիկություն ապահովելու ձգտմամբ: Նյութերը ներառում են զանազան փաստաթղթեր, ինչպես նաեւ անգլերեն գրքեր, որոնք հայտնաբերվել են Բեն Լադենի ապաստարանում:
Փաստաթղթերի հրապարակումը տեղի է ունենում ԱՄՆ-ին հասցեագրված մեղադրանքների ֆոնին, ըստ որոնց Վաշինգտոնը խեղաթյուրել է Բեն Լադենի զոհվելու հանգամանքներին վերաբերող տեղեկատվությունը: Մասնավորապես, ամերիկացի լրագրողը պնդել է, որ «Ալ Քաիդայի» պարագլուխը ոչ թե թաքնվում էր Պակիստանի տարածքում, այլ գտնվում էր տեղի հատուկ ծառայությունների հսկողության տակ, որոնք նրան բռնել էին դեռ 2006 թվականին եւ մտադիր էին նրան ԱՄՆ-ին հանձնել ինչ-ինչ զիջումների դիմաց: