Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները ԵՕԿ-ին կոչ են արել դատապարտել բռնաճնշումներն Ադրբեջանում
Международные новостиՄիջազգային իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ Եվրոպական օլիմպիական կոմիտեին (ԵՕԿ) կոչ են արել չդառնալ Իլհամ Ալիեւի հանցակիցը եւ դատապարտել բռնաճնշումներն Ադրբեջանում:
Մասնավորապես, Human Watch Rights իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Ջեյն Բյուքենենը հայտարարել է, որ Ադրբեջանում անցկացվելիք Եվրոխաղերը պատմական են այն ենթատեքստով, որ ադրբեջանական կառավարությունը խստացրել է բռնաճնշումներն իր քննադատների դեմ ինչպես երբեւէ, եւ կարեւոր է, որպեսզի Բաքու ժամանող լրագրողները լուսաբանեն ամբողջը, ինչ տ եղի է ունենում Ադրբեջանում:
Sport for Rights Coalition միջազգային սպորտային կազմակերպությունը, որը կենտրոնացած է մարդու իրավունքների վրա, Եվրոպական ազգային օլիմպիական կոմիտեների ներկայացուցիչներին կոչ է արել ուշադրություն դարձնել Ադրբեջանում աննախադեպ եւ բազմաթիվ բռնաճնշումներին, որոնք հանգեցրել են տասնյակ քաղաքական, այդ թվում` հայտնի լրագրողների, իրավապաշտպանների եւ ակտիվիստների ձերբակալությունների: Այս մասին իր կայքում գրել է International Federation for Human Rights (FIDH) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:
«Եվրոխաղերի շեմին, որոնք Բաքվում կանցկացվեն հունիսի 12-28-ին, մենք խնդրում ենք, որպեսզի Դուք հրապարակորեն պաշտպանեք ադրբեջանական ժողովրդին եւ ազատ արտահայտվելու, հավաքներ անցկացնելու նրա իրավունքները եւ այլ հիմնարար ազատությունները», -ասվում է ԵՕԿ ազգային կոմիտեներին հղած նրա նամակում:
«Անթույլատրելի է, որպեսզի նախագահ Իլհամ Ալիեւին թույլատրվի իրեն ներկայացնել խոշոր մարզական միջոցառման տնօրեն, այն ժամանակ, երբ նրա վարչակարգը քննադատական նկատողությունների եւ հետաքննությունների համար մեկուսացնում է լրագրողներին: Եվրոպական օլիմպիական կոմիտեն չպետք է դառնա Ալիեւի հանցակիցը, այլ պետք է հստակ դատապարտի մամուլի ազատության դեմ բռնաճնշումները մինչեւ Եվրոխաղերի սկիզբը եւ խաղերի ժամանակ»,-հայտարարել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Գերմանիայի գծով< /b> գործադիր տնօրեն Քրիստիան Միրը:
Կազմակերպության 2015 թվականի Մամուլի ազատության ինդեքսում 180 երկրների մեջ Ադրբեջանը զբաղեցնում է 160-րդ տեղը: