Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ԵՄ անդամ երկրներին հորդորել է զսպել Ադրբեջանին
Международные новостиՄիջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը Ռիգայում հավաքված եվրոպական երկրների առաջնորդներին կոչ է արել Ադրբեջանին հորդորել անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:
Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը:
«Եվրամիությունը պետք է ցույց տա, որ ադրբեջանի հետ սերտ համագործակցությունն անհնար է, քանի դեռ ադրբեջանական իշխանությունները չեն բարելավել երկրում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը»,- նշվում է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ: Human Rights Watch-ի համոզմամբ` մայիսի 21-22-ը Ռիգայում տեղի ունեցող ԵՄ անդամ երկրների գագաթնաժողովը լավ առիթ է ադրբեջանական իշխանություններին հերթական անգամ քննադատելու և քաղաքացիական ակտիվիստներին ազատ արձակելու վերաբերյալ կոչ ուղղելու համար: