Հայաստանը ցույց տվեց, որ ԵԱՏՄ անդամակցությունը անհամատեղելի չէ Եվրոպական միության ասոցացման հետ. EurActiv France
Международные новостиԱրևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովին պաշտոնապես կտրվի վեց երկրների հանդեպ տարբերակված քաղաքականության մեկնարկը:
Ինչպես հաղորդում է EurActiv France-ը, Արևելյան գործընկերության վեց երկրներըˋ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Բելառուս,Մոլդովա և Ուկրաինա, Եվրոպական միության կողմից այլևս չեն դիտարկվում որպես մեկ բլոկի երկրներ:
Այս մասին EurActiv France-ին հայտնել է Ֆրանսիայի նախագահին մոտ կանգնած աղբյուրը: «Դեռևս շատ աշխատանք կա կատարելու այս երկրների հետ, և մենք գտնում ենք, որ պետք է հաշվի առնել այդ երկրների առանձնահատկությունները…Եվրասիական տնտեսական միությանը հետևելը անհամատեղելի չէ Եվրոպական միության ասոցացման համաձայնագրի հետ, ինչպես ցույց է տալիս Հայաստանի օրինակը: Մենք չենք ցանկանում նոր երկաթե վարագույր կախել, մենք չպետք է որդեգրենք առճակատման մոտեցում»,-նշել է աղբյուրը:
Նրա խոսքովˋ նոր հարաբերությունների շրջանակում Հայաստանը Եվրոպական միությանը հատկապես հետաքրքիր է իր էներգետիկ ռեսուրսներով: