Նազարբաեւն առաջարկել Է ստեղծել Միավորված եվրասիական տարածություն
Международные новостиՂազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, մայիսի 22-ին ելույթ ունենալով Աստանայի տնտեսական համաժողովում, առաջարկել Է ստեղծել Միավորված եվրասիական տարածություն:
«Միավորված եվրասիական տարածության շրջանակներում անհրաժեշտ Է ստեղծել մշտապես գործող հարթակ: Այդ հարթակում առաջարկություններ կմշակվեն մայրցամաքի զարգացման, դրա անդամների միջեւ ինտեգրացման մակարդակի բարձրացման վերաբերյալ»,- ասել Է պետության ղեկավարը:
«Նման հարթակ կարող Է դառնալ Աստանայի տնտեսական ֆորումը»,- հավելել Է նախագահ Նազարբաեւը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: