Լուկաշենկոն դեմ Է Մինսկին Ղրիմի շուրջը վեճերի մեջ ներքաշելու փորձերին
Международные новостиՄինսկը հանդես Է գալիս իրեն Ղրիմի շուրջը վեճերի մեջ ներքաշելու Արեւմուտքի փորձերի, ինչպես նաեւ «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում «անեքսիայի» մասին դրույթ մտցնելու փորձերի դեմ: այդ մասին մայիսի 22-ին հայտարարել Է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Անհրաժեշտ Է նախ լուծել (Ուկրաինայում խաղաղության հաստատման) հիմնախնդիրը, իսկ այնուհետեւ կորոշենք՝ ով Է իրավացի կամ մեղավոր: Ո՛չ, փորձում են ներքաշել Բելառուսին. «Եկեք այստեղ («Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագիր) գրենք, որ դա «անեքսիա» Է,- հայտարարել Է Լուկաշենկոն Բելառուսի Արհմիությունների ֆեդերացիայի համագումարում:
«Մենք չենք կարող պաշտպանել այդ դիրքորոշումը»,- ասել Է Բելառուսի ղեկավարն՝ ընդգծելով, որ այսօր գլխավորը ոչ թե ինչ-որ մեկին մեղադրելն Է, այլ Ուկրաինային խաղաղություն պարգեւելը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: