Պորոշենկոն եւ Քեմերոնը քննարկել են Դոնբասում խաղաղապահներ ներգրավելու հնարավորությունը
Международные новостиՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը մայիսի 22-ին Ռիգայում կայացած հանդիպման ժամանակ այլ հարցերի թվում քննարկել են խաղաղապահ առաքելության ներգրավման հնարավորությունը Դոնբասի հակամարտության կարգավորման համար: Այդ մասին հաղորդել Է ուկրաինական պետության ղեկավարÕ « մամուլի ծառայությունը:
«Կողմերը քննարկել են Դոնբասում խաղաղապահ առաքելության ծավալման հնարավորությունը»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ Պորոշենկոն նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետին իրազեկել Է Մինսկի համաձայնությունների կատարման ընթացքի եւ երկրի արեւելքի վերջին իրադարձությունների, մասնավորապես, երկու ռուս զինվորականների բռնելու մասին:
«Դեւիդ Քեմերոնը Պյոտր Պորոշենկոյին հավաստիացրել Է, որ Ուկրաինան այսուհետեւ Էլ կարող Է ակնկալել Մեծ Բրիտանիայի աջակցությունը»,- ասված Է հաղորդագրության մեջ: