ԱՄՆ-ի ԶՈՒ ղեկավարությունը խոստովանել է, որ Սիրիայում և Իրաքում զոհվել են խաղաղ բնակիչներ
Международные новостиԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական ղեկավարությունը զեկույց է ներկայացրել Սիրիայի իրադարձությունների վերաբերյալ: Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, միջազգային դաշինքի ղեկավար Ջեյմս Թերին նշել է, որ Սիրիայում 2014թ. նոյեմբերին սիրիական Հարիմ քաղաքի ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով երկու երեխաներ են զոհվել` չորս և հինգ տարեկան: Նա ափսոսանք է հայտնել սխալմամբ սպանված երեխաների համար:
Այսպիսով` Պենտագոնն առաջին անգամ խոստովանել է Սիրիայում և Իրաքում հակաահաբեկչական գործողությունների ընթացքում խաղաղ բնակիչների զոհերի մասին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ֆահան Հակը նշել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը մտահոգված է տեղեկություններով այն մասին, որ մարդասիրական օգնությունները Սիրիայի քաղաքացիներին չեն հասնում, և դրանք զինյալները հափշտակում են:
Կանադայի Պաշտպանության նախարար Ջեյսոն Քենիի խոսքով, կանադական օդային ուժերը ռմբաոկծել են «Իսլամական պետության» դիրքերը Սիրիայում: Ռմբակոծություններին իրականացվել են երկու կործանիչներով: Մարտի վերջին Կանադայի խորհրդարանը քվեարկել է ԻՊ-ի դեմ պայքարում ժամկետի երկարաձգման համար: