«Հուրիեթ»-ը Էրդողանին փոխհատուցում կվճարի
Международные новостиԱնկարայի դատարանը թուրքական «Հուրիեթ» պարբերականին մեղավոր է ճանաչել իր հոդվածներից մեկում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու առնչությամբ:
Ինչպես հաղորդում են թուրքական TRT Turk-ը, որոշումն ընդունվել է 2014 թվականի օգոստոսին հրապարակված հոդվածի վերաբերյալ:
Էրդողանի փաստաբան Մուամմեր Ջեմալօղլուն դատարանում պնդել է, որ «Հուրիեթ»-ի հոդվածն անցել է «մամուլի ազատության սահմանները» և «վիրավորանքներ է պարունակել»: Ջեմալօղլուն պահանջել է փոխհատուցում վճարել 100 հազար թուրքական լիրայի (ավելի քան 38 հազար ԱՄՆ դոլար) չափով:
Դատարանը մասամբ բավարարել է ներկայացված հայցը և որոշում է կայացրել, որ հոդվածի հեղինակ Մեհմեդ Յըլմազը և «Հուրիեթ»-ի տնօրենների խորհրդի ղեկավար Վուսլաթ Դողան Սաբանջըն Էրդդողանին պետք է վճարեն 20 հազար թուրքական լիրա (շուրջ 7 հազար 700 ԱՄՆ դոլար) փոխհատուցում: