Սենատը մերժել է ամերիկացիների էլեկտրոնային հաղորդակցության հավաքագրումը բարդացնող օրենքի նախագիծը
Международные новостиԱՄՆ-ի Սենատը մերժել է օրենքի նախագիծը, որով բարդացվում էր հատուկ ծառայությունների կողմից ամերիկացիների էլեկտրոնային հաղորդակցության մասին տվյալների հավաքագրումը, բայց, այնուամենայնիվ, հնարավոր է դարձնում այն: Ինչպես հաղորդում է TASS գորրծակալությունը, Սենատը նաև չի կարողացել երկարաձգել գործող օրենքը, որի ժամկետը լրանում է հունիսի 1-ին: Սպիտակ տունն ավելի վաղ զգուշացրել էր, որ նման սցենարը ազգային անվատանգության համար լի է վտանգներով:
Անցյալ շաբաթ, օրենքի այս նախագիծը, որ պաշտոնապես ստացել է «Ազատության մասին օրենք» անվանումը, ընդունվել էր ԱՄՆ Կենգրեսի Ստորին պալատում: Սպիտակ տունը պաշտպանել էր այդ որոշումը, իսկ ամերիկացի իրավապաշտպաններն էլ վստահեցրել էին, որ օրինագիծը ձեռնտու է ուժայիններին:
ԱՄՆ-ի վարչակազմն իր հերթին կոչ էր արել սենատորներին աջակցել Կոնգրեսի որոշմամը: Այնուամենայնիվ, Սենատը չի կարողացել հավաքել անհրաժեշտ 60 ձայները: