Աֆղանստանում զինյալների հարձակման հետեւանքով 10 ոստիկան է սպանվել
Международные новостиԱֆղանստանի հարավում՝ Հիլմենդ գավառում «Թալիբան» շարժման զինյալների հարձակման հետեւանքով առնվազն 10 ոստիկան է սպանվել: AP-ի փոխանցմամբ, այս մասին մայիսի 24-ին հաղորդել է Համատեղ համակարգման կենտրոնի ղեկավար Մոհամմադ Իսմայիլ Հոտակին:
Նրա խոսքով, զինյալները հարձակվել են Սանգին քաղաքի ոստիկանական տասնյակ անցակետերի վրա: Նրանք նաեւ 3 ոստիկանի են առեւանգել:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հարձակմանը մեծ թվով թալիբներ են մասնակցել: Իշխանությունների տեղեկատվության համաձայն, զինյալները կարող են դեռեւս շարունակել հարձակումները: