«Ազատություն» ռադիոկայանը մինչև վերջ պաշտպանելու է Բաքվի իր աշխատակիցների իրավունքները. Նենադ Փեջիչ
Международные новости«Ազատություն» ռադիոկայանը հայտարարել է, որ ակտիվ գործողություններ է ձեռնարկելու Ադրբեջանում իր աշխատակիցների իրավունքների ու շահերի պաշտպանության համար: Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, այդ մասին հայտարարել է «Ազատություն» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Նենադ Փեջիչը:
Բաքվում ռադիոկայանի ադրբեջանական ծառայության գրասենյակը դադարեցրել էր աշխատանքը Ադրբեջանի կառավարության կողմից օտարերկրյա ընկերությունների դեմ իրականացված արշավից հետո, իսկ 2014 թվականի դեկտեմբերին գրասենյակը փակվել է:
«Ադրբեջանի կառավարությունը, գործելով անօրինական կերպով, ավարտունություններ է ստեղծել ռադիոկայանի աշխատակիցների ու նրանց ընտանիքների համար, իսկ նրանցից ոմանք ստիպված են եղել արտագաղթել»,- հայտարարել է Փեջիչը:
Նա նշել է, որ Բաքվի գրասենյակում իրավապահները ստուգայցեր են իրականացրել՝ առանց համապատասխան փաստաթղթերի, շրջափակել են շինությունը, հարցաքննել են ու ձերբակալել աշխատակիցներին՝ առանց նրանց իրավական ներկայացուցիչների ներկայության, ճնշումներ են գործադրվել նրանց հարազատների վրա:
«Ազատություն» ռադիոկայանը նաև դատապարտել է մեղադրանքները, որոնք ներկայացվել են քաշվել միջազգային մակարդակով հետաքննող թղթակից Խադիջա Իսմայիլովային:
Խմբագիրը հայտարարել է, որ իրենք պատրաստ են անել բոլոր քայլերը՝ ռադիոկայանի և դրա աշխատակիցների իրավունքների ու ազատությունների պաշտպանության համար: