ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն մշտական բազա կստեղծեն Աֆղանստանում
Международные новостиԱֆղանստանում ԱՄՆ ղեկավարությամբ գործող կոալիցիոն ուժերի հրամանատար, ԱՄՆ գեներալ Ջոն Քեմփբելը տեղեկացրել է, որ ՆԱՏՕ-ի մասնակից երկրները մտադիր են Քաբուլում մշտական բազա ստեղծել: Այս մասին հայտնում է Газета.Ru-ն` Washington Post-ին հղումով:
«Երկրները կտեսնեն, որ կան ոլորտներ, որոնցում նրանք կարող են օգնել Աֆղանստանին և կցանկանան կատարել այդ օգնությունը: Նրանց կողմից անհատական փորձերի փոխարեն ՆԱՏՕ-ի բազա կտեղակայվի, որտեղից կվերահսկվի օգնության աշխատանքները», - ասել է գեներալը:
Քեմփբելն ընդգծել է, որ թեև բազայի կառավարման գործում կներգրավվեն քաղաքացիական ուժերի ներկայացուցիչներ, իսկ զորախումբը կտեղակայվի անվտանգության նկատառումներով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քաբուլի դիվանագիտական թաղամասում պայթյուն է տեղի ունեցել: