Մեդվեդեւը ստորագրել Է ԵԱՏՄ-ի եւ Վիետնամի միջեւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը
Международные новостиՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը համաձայնագիր է ստորագրել Եվրասիական տնտեսական միության եւ Վիետնամի միջեւ ազատ առեւտրի գոտու մասին: Այդ մասին մայիսի 25-ին հաղորդվում է ՌԴ նախարարների կաբինետի կայքում:
«Համաձայնագրի իրագործումը կնպաստի դրա մասնակիցների միջեւ ապրանքաշրջանառության ավելացմանը եւ առեւտրատնտեսական կապերի զարգացմանը, ինչպես նաեւ թույլ կտա լուծել Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ինտեգրացիոն գործընթացներին ԵԱՏՄ-ի միանալու խնդիրը»,- ասված է փաստաթղթի վերաբերյալ տեղեկագրում: