Թբիլիսիում կանցկացվի Գրքի միջազգային փառատոն
Международные новостиՎրաստանի մայրաքաղաքի Expo Georgia ցուցահանդեսային կենտրոնում մայիսի 28-31-ին կանցկացվի Գրքի թբիլիսյան միջազգային փառատոնը (Tbilisi International Book Fair 2015):
Միջոցառման շրջանակներում տեղի կունենան նոր հրատարակությունների շնորհանդեսներ, գրքերի հանրային ընթերցումներ, կկազմակերպվեն հանդիպումներ վրացի եւ օտարերկրյա գրողների հետ, ինչպես նաեւ ժամանցային ծրագրեր փոքր տարիքի ընթերցողների համար:
Փառատոնին մասնակցելու համար գրանցվել են 53 մասնակիցներ, մասնավորապես, հրատարակիչներ, գրքերի խանութներ եւ միջազգային կազմակերպություններ, որոնք հյուրերին կառաջարկեն իրենց արտադրանքի մինչեւ 75 տոկոս զեղչեր:
Գրքի միջազգային փառատոնը Վրաստանի մայրաքաղաքում տեղի կունենա տասնութերորդ անգամ: Ամեն տարի այն այցելում Է ավելի քան 70 հազար մարդ:
Միջոցառումն անցկացվելու Է Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարության, Վրաստանի նախագահի հիմնադրամի եւ Թբիլիսիի քաղաքապետականի աջակցությամբ:
Expo Georgia ցուցահանդեսային կենտրոնը մայիսի 28-ից 31-ը կընդունի նաեւ Թբիլիսիի գրքի փառատոնը, որտեղ կներկայացվեն անգլերեն լեզվով հրատարակություններ:
Դրանք կլինեն տարբեր ժանրերի գրքեր՝ գեղարվեստական գրականություն, գիտահանրամատչելի գրականություն, թրիլերներ, ֆանտաստիկա, ժամանակակից գրականություն, արկածային եւ պատմական ստեղծագործություններ, բանաստեղծությունների ժողովածուներ, մանկական գրականություն, ինչպես նաեւ արվեստին, սպորտին, նորաձեւությանը, լուսանկարչությանը եւ այլ բնագավառների նվիրված գրքեր, հաղորդել Է Sputnik: