Հոսպիտալացվել Է Հյուսիսային Իռլանդիայի առաջին նախարար Փիթեր Ռոբինսոնը
Международные новостиՀյուսիսային Իռլանդիայի առաջին նախարար Փիթեր Ռոբինսոնին տեղափոխել են հիվանդանոց. նրա մոտ սրտի տագնապ են կասկածում: Այդ մասին ասված Է կլինիկայի հաղորդագրության մեջ:
Մայիսի 25-ի առավոտյան 66-ամյա Ռոբինսոնին նախ հասցրել են Հյուսիսային Իռլանդիայի Դաունի կոմսության ոչ մեծ քաղաքի հիվանդանոց, իսկ այնուհետեւ Բելֆասթում՝ Վիկտորյա թագուհու կլինիկա, որտեղ «նա հետազոտություն Է անցնում», նշվում Է մամուլի տեղեկագրում:
BBC-ի տվյալներով՝ Ռոբինսոնը հավանաբար սրտի տագնապ Է ունեցել:
Առաջին նախարարի պաշտոնը նա զբաղեցնում Է 2008 թվականից: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը «Թվիթեր»-ի իր ակաունտում զորակցության խոսքեր Է գրել եւ շուտափույթ ապաքինում մաղթել Ռոբինսոնին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: