Պուտինը եւ Քեմերոնը քննարկել են Մինսկի պայմանավորվածությունների իրագործման խնդիրը
Международные новостиՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հեռախոսազրույցի ընթացքում նշել են Մինսկի փետրվարի 12-ի պայմանավորվածությունների իրագործման համալիր միջոցառումների անշեղ կատարման անհրաժեշտությունը, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Պուտինը «կարեւորել է ուղղակի երկխոսության հաստատումը Կիեւի իշ խանությունների եւ Դոնբասի ներկայացուցիչների միջեւ, ինչը կնպաստի Ուկրաինայի հարավ-արեւելքում կայուն կարգավորման հասնելուն»:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր մակարդակներով ռուս-բրիտանական շփումների շարունակման շուրջ: Հաստատվել է բրիտանական կառավարության հետ փոխգործակցելու պատրաստակամությունը ինչպես երկկողմ օրակարգի հարցերի, այնպես էլ միջազգային խնդիրների շուրջ կառուցողական համագործակցության վերականգնման նպատակով»,- նշել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարները քննարկել են նաեւ Մերձավոր Արեւելքի իրադրությունը՝ «շեշտը դնելով սիրիական խնդրի եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հակազդելու վրա»: «Գոհունակություն է հայտնվել իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում միջնորդների «վեցյակի» համատեղ արդյունավետ ջանքերի կապակցությամբ»,- հավելել է Կրեմլի մամուլի ծառայությունը: