Հնդկաստանում անոմալ տապն արդեն ավելի քան 800 մարդու կյանք Է խլել
Международные новостиՀնդկաստանում անոմալ տապի հետեւանքով վերջին մեկ շաբաթվա ընթացքում առնվազն 800 մարդ է մահացել, տեղեկացնում են տեղական ԶԼՄ-ները:
Առավել լուրջ հետեւանքներ են գրանցվել Տալանգան եւ Անդհրա Փրադեշ հարավային նահանգներում, որտեղ ջերմաստիճանը հասել է 47-ի: Այնտեղ մահացել է 750 մարդ: Շոգը նաեւ ավելի քան 50 մարդու կյանք է խլել Ռաջասթանի, Արեւմտյան Բենգալիայի եւ Օդիշայի (նախկին Օրիսա) նահանգներում:
Անդհրա Փրադեշի կառավարությունը հայտարարել է օգնության շարժական կետեր բացելու մասին, որտեղ բոլոր ցանկացողները կկարողանան ստանալ խմելու ջուր եւ կաթ:
Հնդկաստանի օդերեւութաբանական դեպարտամենտում ՏԱՍՍ-ին հայտնել են, որ մայիսի 25-ն այս տարեշրջանի ամենաշոգ օրն է դարձել նաեւ երկրի մայրաքաղաք Նյու Դելիում, որտեղ ջերմաչափի սյունը հասել է 46,4 աստիճանի նշագծին: