Ереван, 02.Август.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հայտնի են ՀՀ Նախագահի 2014 թվականի մրցանակակիրները

Общество

Տասներկու անվանակարգ 2014թ. տարբեր բնագավառներում մեծագույն ներդրում ունեցած անձանց համար: Ոլորտները տարբեր են` գիտությունից մինչեւ մշակույթ, արվեստ, բժշկություն ու գրականություն: Մասնագիտական հանձնաժողովը չի մոռացել նաեւ այն անձանց, ովքեր վերապրել են Հայոց ցեղասպանությունն ու այն անձանց, ովքեր անձնվիրաբար մարդասիրական օգնություն են տրամադրել` փրկելով հայերի: Նախագահական նստավայրում մրցանակները հանձնում է անձամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` հույս հայտնելով, որ մրցանակը խթան կհանդիսանա հետագայոմ առավել մեծ ավյունով ստեղծագործելու համար:

«Ճանաչումը կարեւոր է յուրաքանչյուր անհատի, առավել եւս ստեղծագործ աշխատանքով զբաղվողների համար: Այն վկայում է, որ մարդն օտարացած չէ իր հասարակությունից, իսկ նրա ներդրած ջանքերը արդյունք են տվել, գնահատվել: Ձեզնից յուրաքանչյուրը փորձեր ու սխալներ կատարելով, ճիշտ այնպես ինչպես ցանկացած ոլորտում հաջողության հասած ամեն ոք, պայքարել եւ գտել է արարման իր ուղին: Մենք հենց այդ պայքարն ենք արժեւորում: Ոչ պակաս կարեւոր եմ համարում այն հանգամանքը, որ այստեղ ներկայացված են մեր ժողովրդի ստեղծագործ հատվածի ավագ, միջին եւ կրտսեր սերնդի ներկայացո ւցիչները: Մեր ամենակարեւոր խնդիրներից է թույլ չտալ սերունդների կապի խզումը: Գիտելիքի եւ կարողության, տաղանդի եւ փորձի այն հարուստ պաշարը, որ ունի հայ ժողովուրդը, պետք է փոխանցնեք սերնդեսերունդ եւ զարգացնենք»,- ասաց ՀՀ Նախագահը:

Նա շեշտեց, որ Հայոց ցեղասպանութան տարելիցը յուրահատուկ խորհուրդ է հաղորդում այս մրցանակաբաշխությանը: «Անշուշտ, տարելիցը ոչ որեւէ բանի վերջն է, ոչ էլ սկիզբը: Այն ընդամենը պայմանական սահմանագիծն է: Հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրության հայերին պարտադրեցին գողգոթա միայն իրենց ազգային եւ կրոնական պատկանելության համար: Դահիճները որոշել էին հայի անունը վերացնել աշխարհի երեսից: Այսօր այդ դժնդակ տառապանքները անցած, նման ողբերգություն վերապրածների ժառանգները նանոկառուցվածքներ են ուսումնասիրում: Սրանք, հիրավի, հպարտանալու ձեռքբերումներ են: Սա է հայ ժողովրդի պատասխանը մեզ ոչնչացնել եւ վերացնել ծրագրողներին եւ ցանկացողներին: Այս պատասխանը տվել են հենց Հայոց ցեղասպանությունը վերապրածները, ովքեր կարողացան հիմնահատակ ավերված մեր տունը կրկին կառուցել, շենացնել»,- ասաց Սերժ Սարգսյանը` հավելելով, որ վերապրածների այդ մեծագույն ավանդը գնահատելու նպատակով այս տարի մասնագիտական հանձնաժողովը որոշել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անվանակարգի մրցանակը հանձնել Հայաստանում բնակվող Հայոց ցեղասպանությունը վերապրած քսաներեք կանանց:

«Դուք այսօր խորհրդանշում եք այն հայ մայրերին, որ Դեր Զորի այրող ավազների վրա հայ մանուկներին մեսրոպատառ գիր էին սովորեցնում: Այսօր ձեր թոռները բարդ վիրահատություններ են կատարում և այդ նույն մեսրոպյան գրով ոսկեղենիկ հայերենի փոխադրում Ումբերտո Էկոյի նշանավոր գիրքը»,- նշեց Սերժ Սարգսյանը` շեշտելով, որ Հայոց ցեղասպանության դժնդակ ժամանակահատվածում գտնվեցին բարի կամք տեր մարդիկ, ովքեր փրկեցին տասնյակ հազարավոր գաղթականների եւ որբերի: «Դրանց շարքում անգնահատելի էր Մերձավոր Արեւելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի աշխատան քը: Մենք ճանաչում ենք մեր վերապրելու գործում ամերիկյան ժողովրդի ունեցած վաստակն ու երախտագիտություն հայտնում»,- ասաց Նախագահը:

Ցեղասպանությունը վերապրած 23 կանանց տրամադրվել է 23 միլիոն դրամ, որը հատկացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը: Դրամական պարգեւը կանանց տրամադրվել է ապրիլի 24-ին:

Մերձավոր Արեւելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեն (այժմ Մերձավոր Արեւելքի հիմնադրամ) Առաջին աշխարհամարտի ընթացքում եւ հետպատերազմյան տարիներին Հայոց ցեղասպանությունը վերապրած բազմահազար գաղթականներին եւ որբերին ամերիկյան ժողովրդի հանգանակած միջոցներով անգնահատելի օգնություն է ցուցաբերել: Հիմնադրամի նախագահ Շառլ Բենջամինն իր շնորհակալական խոսքում ասաց, որ մրցանակը մեծ պատիվ է իր համար: «Մերձավոր Արեւելքի հիմնադրամի պատմությունը հիմնականում անհայտ է մնացել մեր երիտասարդ սերունդների համար, չնայած անցյալ տարվա ընթացքում որÕ �շակիորեն սկսել է փոխվել շատ մարդկանց ջանքերով` ովքեր աշխարհի ուշադրությունը հրավիրեցին Հայոց ցեղասպանության եւ 100 տարի առաջ Ամերիկայի արձագանքի վրա»,- ասաց Բենջամինը` հավելելով, որ հիմնադրամի ջանքերով փրկվել է մոտ մեկ միլիոն հայի կյանք, ներառյալ 132 հազար որբեր, որոնց մասին հոգ էին տանում Մերձավոր Արեւելքի հիմնադրամի որբանոցներում, դպրոցներում եւ մասնագիտական վերապատրաստման կենտրոններում:

Հակոբ Մարգարյանը, Նունե Հակոբյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Տիգրան Սարգսյանն ու Վալերի Աբրահամյանը տեխնիկական գիտությունների եւ ինֆորմացիան տեխնոլոգիաների բնագավառում են լավագույնը «Նոր սերնդի օպտիկական տարրի հիման վրա ստեղծված սպեկտրաբեւեռաչափ աշխատանքի» համար:

Ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի Արվեստի բնագավառում եղել են արժանի աշխատանքներ, որոնք առանձնացել են բովանդակային եւ գեղարվեստական առանձնահատկությամբ: Այս տարի նշյալ բնագավառում լավագույններն են «Անդին. Հայոց ճանապարհորդության տարեգրություն» ֆիլմն ու Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետը: Մրցանակակիրներն են ֆիլմի համար` Ռուբեն Գասպարյանը, իսկ օպերետի` Երվանդ Ղազանչյանը, Լալա Պուլուզյանը, Ավետիք Խալաթյանը, Արսեն Գեւորգյանը, Վահագն Մարգարյանը: «Չորս տարի առաջ սկսեցինք այս ֆիլմի վրա աշխատանքը, նպատակ ունենալով ցուÕ �ց տալ հարուստ հայկական պատմությունը ոչ միայն մեր երկրի ներսում, այլեւ դրա սահմաններից դուրս: Հավատացե՛ք, այնպիսի պատմական դրվագներ կան, հրաշքներ կան արեւելքում: Անհավատալի է, որ մենք կարողացանք ստեղծել այս աշխատանքն ու հասնել սրան»,- ասաց Ռուբեն Գասպարյանը:

«Դժվարանում եմ գնահատել այս մրցանակը: Սա թատրոնի մրցանակն է եւ սա է որոշելու, որ վաղն ավելի հետաքրքրական լինենք: Շատ աշխատանքի արդյունքն այն է, որ ես այսօր այստեղ եմ»,- ասաց Երվանդ Ղազանչյանը` շնորհակալություն հայտնելով Նախագահից թատրոնի դահլիճի նորոգման համար տրամադրած աջակցության համար:

Բժշկագիտության բնագավառում մրցանակի են արժանացել միանգամից երկու աշխատանքային խմբեր: «Շնչափողի սպիական նեղացման վերականգնողական եւ վերակառուցողական վիրաբուժական բուժման ներդրումը Հայաստանում» աշխատանքի համար մրցանակի արժանացան Հովհաննես Սարկավագյանը, Տիգրան Խաչատրյանն ու Արմեն Խանոյանը:

Արա Բաբլոյանը, Աշոտ Սարգսյանը, Սահակ Առաքելյանը, Խաչատուր Քյուրքչյանն ու Հելեն Նազարյանն էլ «Հայաստանի քրոնիկ երիկամային անբավարարությամբ տառապող հիվանդների ֆիզիկական եւ սոցիալական ռեբիլիտացիայի երկարատեւ ուղին. Հայկական առաջին տրանսպլանտ խաղերը» աշխատանքի համար: Սա քսան տարվա աշխատանքի արդյունք է, որը փրկում է մարդու կյանքն ու վերադաձնում կյանքի որակը: «Անձնակազմի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել: Այս բարձրագույն պարգեւը մեր մեծ կոլեկտիվի աշխատանքի արդյունքն է»,- ասաց Բաբլոյանը:

Ֆիզիկայի բնագավառում մրցանակի արժանացան Խաչատուր Ներկարարայանն ու Արսեն Բաբաջանյանը «Մակերեւութային պլազմոն պոլարիտոնների գրգռման եւ տարածման առանձնահատկությունները նանոկառուցվածքներում» գիտական հոդվածաշարքի համար:

Գրականության բնագավառում Զավեն Բոյաջյանն է լավագույնը: Նա մրցանակի է արժանանում Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» վեպը իտալերենից հայերեն թարգմանելու համար ունեցած մեծ վաստակի համար:

Հումանիտար եւ բնական գիտությունների բնագավառում մրցանակ չի տրվել, քանի որ ներկայացված աշխատանքները չեն համապատասխանել նշաձողին:

Շնորհվեցին նաեւ ՀՀ Նախագահի 2014թ. երիտասարդական մրցանակներ:

Արվեստի բնագավառում լավագույնի կոչմանն են արժանացել միանգամից երեք ստեղծագործող: Մանվել Ղալաջյանը «Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի առօրյան» օֆորտների շարքի համար, Արեւիկ Արոյանը «Գեւորգյան ճեմարանի սաները» կտավի համար եւ Արեն Մալաքյանը «Աղջիկը լուսնի վրա» վավերագրական ֆիլմի համար:

Դասական երաժշտության բնագավառում «Երգեցողության» անվանակարգում Մարիամ Մկրտչյանն ու Անդրանիկ Մալխասյանը նախագահի մրցանակի արժանացան բարձր կատարողական արվեստի համար:

Դասական երաժշտության բնագավառում «Գործիքային կատարում» անվանակարգում Սերգեյ Աբրահամյանը (կլառնետ), Շողեր Հովհաննիսյանն (դաշնամուր) ու Արտավազդ Համբարյանը (դաշնամուր) մրցանակի արժանացան լավագույն կատարման համար:

Գրականության բնագավառում այս տարի մրցանակակիր չի եղել:

Մրցանակները և դրամական պարգևը մրցանակակիրներին հանձնել են Նախագահ Սերժ Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ռոբերտ Պողոսյանը:

«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травме