Հնդկաստանում անոմալ տապի զոհ է դարձել ավելի քան 1100 մարդ
Международные новостиՀնդկաստանի հարավային նահանգներում, ըստ վերջին տվյալների, անոմալ տապի զոհ է դարձել 1118 մարդ: Այդ մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով Հնդկաստանի օդերեւութաբանական դեպարտամենտին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ շոգ եղանակի զոհ է դարձել ավելի քան 850 մարդ:
Օդերեւութաբանների տվյալներով՝ տապից հատկապես տուժել է Անդհրա Փրադեշի նահանգը, որտեղ մահացել է 852 մարդ: Եվս 266 բնակիչ մահացել է հարեւան Տալանգանի նահանգում:
Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, Անդհրա Փրադեշի նահանգում գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը կազմել է 44,8 աստիճան: Տալանգանի նահանգում ջերմաստիճանի ռեկորդը կազմել է 46,8 աստիճան: