Պակիստանում մահապատժի են ենթարկել յոթ դատապարտյալների
Международные новостиՊակիստանում մայիսի 27-ին ծանր հանցագործությունների համար մահապատժի են ենթարկվել յոթ կալանավորներ, տեղեկացնում Է Geo TV հեռուստաալիքը:
Մահապատիժներն իրագործվել են Փենջաբի եւ Բելուջստանի նահանգների բանտերում: Բոլոր դատապարտյալները մեղավոր Էին ճանաչվել սպանությունների, իսկ նրանցից երկուսը՝ բռնաբարությունների մեջ:
Անցյալ տարվա դեկտեմբերի 16-ին Փեշավարում դպրոցի վրա կատարված հարձակումից հետո, երբ զոհվեց 150 մարդ, ներառյալ 130 դպրոցական, Պակիստանի իշխանություններն ընդունեցին ահաբեկչության դեմ պայքարի ազգային ծրագիր: Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը նաեւ որոշում ընդունեց չեղյալ հայտարարել մահապատժի մորատորիումը:
Այն ամբողջովին հանվեց մարտի 10-ին: Ինչպես նշում են տեղական ԶԼՄ-ները, Պակիստանի բանտերում գտնվում են մահվան դատապարտված ութ հազարից ավելի կալանավորներ:
Պակիստանում մորատորիումի չեղարկումից հետո մահապատժի Է ենթարկվել շուրջ հարյուր կալանավոր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: