Եվրահանձնաժողովն առաջարկել Է ավելացնել ԵՄ-ի բյուջեի ծախսերը
Международные новостиԵվրահանձնաժողովը (ԵՀ) առաջարկել Է Եվրամիության 2016 թվականի բյուջեի ծախսերն ընթացիկ տարվա բյուջեի համեմատությամբ ավելացնել 1,6 տոկոսով՝ մինչեւ 143,5 միլիարդ եվրո, ըստ որում բյուջեի եկամտային մասը կրճատվում Է 5,3 տոկոսով՝ մինչեւ 153,5 միլիարդ եվրո: Այդ մասին ասված Է ԵՀ-ի հաղորդագրության մեջ:
2016 թվականի ծախսերը նաեւ ենթադրում են ԵՄ-ի բյուջեի՝ նախորդ տարիների համար չվճարված պարտքերը: Դրանց ընդհանուր ծավալը 2014 թվականի վերջին կազմել Է մոտավորապես 24,7 միլիարդ եվրո, նշել Է ԵՀ-ն:
Մնացած միջոցների մոտավորապես կեսը՝ 66,6 միլիարդ եվրո, կուղղորդվի աճի, զբաղվածության եւ մրցունակության խթանմանը: Գյուղատնտեսության օժանդակմանը պետք Է հատկացվի 42,9 միլիարդ եվրո: Եվրահանձնաժողովի քաղաքական գերակայությունների օժանդակմանը, մասնավորապես, Էներգամիության ստեղծման նպատակով, պլանավորվում Է 2016 թվականի համար տրամադրել 1,7 միլիարդ եվրո:
ԵՀ-ն առաջարկում Է իր բյուջեում 28,5 տոկոսով՝ մինչեւ 9,5 միլիարդ եվրո ավելացնել միջոցների ծավալը, ինչը կընդլայնի «արտաքին ճգնաժամերին, ինչպիսիք են ուկրաինական եւ սիրիական ճգնաժամերը, հակազդելու եւ մարդասիրական օգնություն տրամադրելու Եվրամիության հնարավորությունները» համար, նշել Է ԵՀ-ն:
ԵՄ-ի բյուջեն կազմում Է միության 28 երկրների ընդհանուր համախառն ներքին արդյունքի մոտավորապես 1 տոկոսը եւ համալրվում Է հիմնականում անդամ պետությունների մուծումներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: