Բրիտանական իշխանությունները ձեւակերպել են ԵՄ-ին անդամակցության շուրջ հանրաքվեի գլխավոր հարցը
Международные новостиՄեծ Բրիտանիայի իշխանությունները հրապարակել են գլխավոր հարցի ձեւակերպումը, որը ներկայացվելու է Եվրամիության կազմում երկրի գտնվելու նպատակահարմարության շուրջ հանրաքվեին: Ինչպես հետեւում է մայիսի 28-ին կառավարության տարածած հաղորդագրությունից, հարցը հնչելու է հետեւյալ կերպ. «Միացյալ Թագավորությունը պետք է արդյոք մնա Եվրամիության անդամ»:
Նման ձեւակերպումը Եվրամիությանն անդամակցության կողմնակիցներին թույլ կտա քարոզարշավն անցկացնել առավել դրական ոգով, քան դրա հակառակորդներին: Առաջինները կտան հաստատական պատասխան, իսկ երկրորդները՝ ժխտական:
Միացյալ Թագավորության վարչապետը եւ Պահպանողական կուսակցության առաջնորդ Դեւիդ Քեմերոնը խոստացել է իր ընտրողներին՝ վերանայել ԵՄ-ին երկրի անդամակցության պայմանները եւ հանրաքվե անցկացնել մինչեւ 2017 թվականի վերջը:
Եղիսաբեթ Երկրորդ թագուհին, մայիսի 27-ին խորհրդարանում հանդես գալով գահական ճառով եւ ներկայացնելով առաջիկա խորհրդարանական տարում կառավարության գործունեության ծրագիրը, հավաստել Է, որ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցի շուրջ հանրաքվեն տեղի կունենա մինչեւ 2017 թվականի վերջը: «Իմ կառվարությունը բանակցություններ կվարի ԵՄ-ի հետ Միացյալ Թագավորության հարաբերությունների վերանայման շուրջ եւ կձգտի հասնել ԵՄ-ի բարենորոգման՝ ի շահ նրա բոլոր անդամների»,-հավելել Է միապետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: