Ереван, 02.Август.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Տեխնոլոգիական սկսնակ ընկերությունների շրջանում մեծացել է Գյումրիում գործելու ցանկությունը

Общество

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում գործել ցանկացող ստարտափերի աճ է նկատում: Դա են ցույց տալիս Գյումրու և Վանաձորի համաֆինանսավորվող դրամաշնորհային 3-րդ մրցույթի արդյունքները: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Բագրատ Ենգիբարյանը, հետաքրքրվածությունը երևում է նաև նրանից, որ այս մրցյութին հաղթողների թիվը կրկնապատկվել է: «Շատ գոհ ենք մրցույթի արդյունքներից: Դրամաշնորհների հիմնական նպատակը այն չէ, որ որոշակի գումարներ բաժանվեն, այլ այն, թե արդյոք կարող ենք տեխնոլոգիական կենտրոններում կազմակերպություններ ներգրավել Երևանից, այլ մարզերից, ինչու չէ՝ նաև դրսից: Այդ միջավայրերի ձևավորումից բացի, նպատակ ունենք ապահովել կազմակերպությունների որոշակի զանգված, որոնք կարողանան իրենց ներդրումները կատարել նշված քաղաքներում: D-link-ի օրինակը տեսաք, այն 1.5 միլիոն դոլարի ներդրում կատարեց, իր կազմակերպությունը հիմնեց: Եթե առաջին երկու դրամաշնորհային մրցույթներին 2-3 թիմ էր հաղթում, այս անգամ Գյումրիից հաղթեց 6 թիմ»,- հայտնեց Բագրատ Ենգիբարյանը:

Զրուցակիցը նկատեց, որ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի առկայությունն սկսնակ ընկերությունների ու թիմերի մոտ առաջացնում է ավելի մեծ հետաքրքրություն՝ աշխատել Գյումրիում, քան Վանաձորի դեպքում, երբ դեռ պատարստ չէ տեխնոլոգիական կենտրոնը: «Սա մեզ հույս է տալիս է, որ ճիշտ ճանապարհի վրա ենք, որ ցանկանում ենք Վանաձորում էլ տեխնոլոգիական կենտրոն հիմնել, այսինքն՝ առանց միջավայրի, որքան ուզում ես ներդրումներ կատարի, արդյունքն այնքան էլ տեսանելի չէ»,- նշեց Բագրատ Ենգիբարյանը:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրենի խոսքով՝ դրամաշնորհներին զուգահեռ իրականացնում են ուսումնական ծրագրեր, որպեսզի պատրաստեն մասնագետներ այդտեղ հաստատվող կազմակերպություններում աշխատելու համար: «Գյումրիում գործում է նաև ինֆորմացիոն տեխնոլոգիաների կենտրոնը: Այս տարի Գյումրիում և Վանաձորում մեծ քանակի դասընթացներ կսկսենք: Մասնագետների քանակով մենք պետք է մի քանի քայլ առաջ լինենք, քան կազմակերպությունների մուտքը»,- հայտնեց ՁԻՀ-ի տնօրենը:

Բագրատ Ենգիբարյանը խոսեց նաև այն մասին, որ պատասրտվում են առաջիկայում երկու քաղաքներում էլ հիմնել ճարտարագիտական լաբորատորիաներ՝ իրենց սարքավորումներով, հաստոցներով, CMC մեքենաներով, որտեղ հնարավոր կլինի արդյունաբերական ծրագիր ֆինանսավորել:

Անդրադառնալով Արցախում բացված Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնին՝ Բագրատ Ենգիբարյանը հայտնեց, որ դրանում արդեն գործում է 5 կազմակերպություն, որոնցից 2-ը Երևանից են: «Աշխատում ենք կառավարության հետ, որ դրամաշնորհային մրցույթ անցկացվի նաև Արցախում: Արցախի համար հատուկ կարևոր է դա, քանի որ դրամաշնորհները խթանում են տեղափոխվելու որոշում կայացնելուն»,- ավելացրեց զրուցակիցը:

Գյուրմու համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթում հաղթել է 6 թիմ: Դրանք են՝

1. «Արատտա»-ինտելեկտուալ-ռազմավարական առցանց խաղ, որը տալիս է հնարավորություն խաղացողներին ինտելեկտուալ մակարդակում մրցակցել աշխարհի այլ կետերում գտնվող մարդկանց հետ` առանց լեզվական արգելքների հանդիպելու: Ինչպես նաև բարելավել գիտելիքների պաշարը և լեզվական հմտությունները: Շուկայում առկա են բազմաթիվ ինտելեկտուալ խաղեր, բայց հիմնական մասը շատ հասարակ են, իսկ այդ խաղը համադրում է ինտելեկտուալ և ռազմավարական բաղադրիչները: «Արատտայի» նորույթն այն է, որ, ի տարբերություն մյուս խաղերի, մրցակիցները միմյանց դ եմ մրցելիս հարցերը կարող են ստանալ յուրաքանչյուրն իր մայրենի լեզվով:

2. «BooksPlus»-ը սոցիալական ցանց է, որը համախմբում է գրքասեր հասարակությանը: «BooksPlus»-ը տալիս է հնարավորություն ապահովել ընթերցող-հեղինակ հրատարակիչ կապը: Յուրաքանչյուր օգտատեր կարող է բաժանորդագրվել հրատարակիչներին կամ հեղինակներին` ստանալով ծանուցում իր նախընտրած ժանրի գրքերի մասին: Օգտատերերը կարող են գիրք ձեռք բերել անմիջականորեն հրատարակչից: Թույլ է տալիս, որ տեսողության հետ խնդիրներ ունեցող մարդիկ եւս կարողանան օգտվել ծրագրից:

3. «Localz»-Այս ծրագրի շնորհիվ զբոսաշրջիկներին հնարավորություն է ընձեռվում ընտրել նախապես մշակված ուղևորությաններից իրենց համար առավել նախընտրելին կամ պատվիրել անհատական էքսկուրսիա, անմիջապես ստանալ էքսկուրսավարի ծառայության մասին գնային տեղեկություն, ծանոթանալ տեղացի էքսկուրսավարների վարկանիշներին եւ արձագանքներին՝ նախքան նրանց հետ աշխատելը:

4. «4car»-ը վարորդների հարթակ է, որհ հավաքագրում է վարորդների համար ամենակարևոր ծառայությունները: Այս հարթակի առանցքային առավելությունն այն է, որ կայքը առաջարկում է երթեւեկության կանոնների եւ կայանատեղիների խախտման արձանագրությունների մասին տեղեկատվության ստացում, ինչպես նաև առցանց ապահովագրության եւ ավտոկայանատեղի թույլտվությունների վերաբերյալ տեղեկատվություն:

5. «Ռենդերֆորեսթ»-ն առցանց տեսանյութերի ստեղծման պլատֆորմ է, որը առաջարկում է օգտագործողին ստեղծել կորպորատիվ եւ անձնական օգտագործման հոլովակներ՝ ներառյալ ընտանեկան սլայդշոուներ, բացատրական բիզնես-տեսանյութեր, լոգոյի անիմացիաներ, հաղորդաշարերի բացման/փակման տեսանյութեր, կինետիկ տիպոգրաֆիա եւ այլն:

6. «Հերթերի կառավարման առցանց համակարգ»: Հերթերի կառավարման (ՀԿ) համակարգը ծառայում է սպասարկման որակի բարելավմանը, ինչն արվում է հաճախորդների հոսքերի կառավարման, վերահսկման միջոցով: Շուկայում առկա ՀԿ համակարգերը ներկայացված են սարքավորումների և ծրագրային ապահովման միասնական լուծման տեսքով, ինչը հաճախորդների համար խոչընդոտ է հանդիսանում համակարգի ճկունության, գնի մատչելիության և շահագործումը սկսելու համար անհրաժեշտ երկար և ֆորմալ գործընթացի տեսանկյունից: Հերթերի կառավարման առցանց համակարգը օգտագործում է վեբ-տեխնոլոգիանե ր, ինչի շնորհիվ հնարավոր է առցանց դաշտ տեղափոխել թե’ համակարգի վաճառքի, թե’ շահագործման և թե՚ հետագա սպասարկման գործընթացները, այդպիսով մուտք գործել համաշխարհային շուկա` օգտագործելով առցանց առաջխաղացման և վաճառքի գործիքներ:

Վանաձորի համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթում հաղթել է մեկ նախագիծ՝

«EasyLunch»-ը լանչերի առաքման ծառայություն է, որն աշխատում է բաժանորդագրությունների մոդելի հիման վրա: Այս ծառայությունը համատեղում է սննդի առցանց պատվիրումը անկանխիկ առեւտրի հետ: EasyLunch-ն աշխատում է B2C եւ B2B բիզնես մոդելներով. այս ծառայության հիմնական թիրախները կորպորատիվ հատվածում լրիվ դրույքով աշխատող մարդիկ են: Բաժանորդներն ամեն առավոտ ժամը 10:30-ին էլեկտրոնային նամակով ստանում են օրվա ճաշացանկը, որը ներառում է երեք տարբեր ճաշատեսակներ՝ լավագույն ռեստորաններից եւ արագ սննդի ցանցերից: Պատվեր տեղադրելը չափազանց պարզ է. ընդամենը հարկավոր է սեղմել երեք տարբերակներից որեւէ մեկի վրա: Ապա առաքման ծառայությունը ձեզ է հասցնում ձեր լանչը ժամը 13:00-ի սահմաններում:

Մայիսի 25-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կայացել է Գյումրու եւ Վանաձորի համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթը, որին մասնակցել է 29 թիմ և սկսնակ ընկերություն: Մրցույթներն անցկացվում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության համագործակցությամբ՝ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ:

 

«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травме