Ադրբեջանի Նախագահի աշխատակազմի ղեկավարի եւ փոխվարչապետի միջեւ դիմակայություն է
Международные новостиԱդրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության (ԵԱԿ) շարքերում լարվածություն է տիրում: Ներիշխանական աղբյուրից «Ազադլիգ»-ին հասած տեղեկության համաձայն` լարվածության հիմքում կանգնած են Ադրբեջանի Նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւի` խորհրդարանական ընտրությունների հետ կապված հետաքրքրությունները:
Բանն այն է, որ 2003 թվականին եւ դրան հաջորդող տարիներին Ադրբեջանում անցկացված ընտրությունները իրականացվել են Մեհտիեւի վերահսկողության տակ: Հատկապես խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցությունից թեկնածուների ընտրությունը կատարվել է գլխավորապես հաշվի առնելով Մեհտիեւի կարծիքը: Սակայն, 2005 թվականից սկսած` իշխանության մեջ մեծ ազդեցություն ձեռք բերած եւ ուժի վերածված Փաշաեւները (Ադրբեջանի առաջին տիկնոջ հայրական կլանը) ԵԱԿ-ն իրենց վերահսկողության տակ վերցնելու ուղղություն վերցրեցին: 2013 թվականի նախագահական ընտրություններից առաջ անցկացված համագումարում Փաշաեւները որոշ իմաստով հասան իրենց նպատակին: Սակայն, կուսակցության վրա ազդելու Մեհտիեւի հնարավորությունները դեռեւս մնում էին:
Նախագահի աշխատակազմի ղեկավարի առողջության հետ կապված երեք ամիս նրա` Գերմանիայում գտնվելը հակառակ կողմին գործելու հնարավորություն էր ընձեռնել: Փաշաեւների հովանոցի տակ անցած փոխվարչապետ Ալի Ահմեդովին հաջողվել էր ԵԱԿ-ում իր կողմը քաշել Ռամիզ Մեհտիեւի որոշ մերձավոր անձանց:
«Փաշաեւների հովանու տակ անցնելու նրանց ընտրությունը կապված էր այն բանի հետ, որ վերջիններս համոզված էին, որ առողջական խնդիրների պատճառով վերջ կդրվի Ռամիզ Մեհտիեւի կարիերային: Սակայն, նրանց սպասումները չեն արդարացել, Մեհտիեւը վերադարձել է: Այժմ Մեհտիեւը չի ցանկանում, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցեն իրենից երես թեքած նախկին մերձավորները: Իսկ Ալի Ահմեդովը Մեհտիեւին հակառակ քայլեր է կատարում: Այդ երկու պաշտոնատար անձանց միջեւ դիմակայությունը ԵԱԿ-ում, ինչպես նաեւ ամբողջ իշխանության ներսում լարվածության պատճառ է դարձել& raquo;, - թերթին հայտնել է ներիշխանական աղբյուրը: