Նոր աղետ Բաքվում. պայթած ջրատարը հեղեղում է բնակելիները
Международные новостиԱդրբեջանի իշխանությունների անգրագետ եւ կոռուպցիոն կառավարման արդյունքում մայիսի 19-ին Բաքվի Ազադլըգ պողոտայում 16-հարկանի բնակելի շենքի այրվելու հետեւանքով 16 մարդու զոհվելու, 60-ից ավելի մարդու վիրավորվելուց հետո մայիսի 28-ին Բաքվին մի նոր աղետ է պատուհասել:
Ինչպես հաղորդում է baku.ws պորտալը, Բաքվի Սուրախանիի շրջանի Ենի Գյունաշլը ավանի Q զանգվածում պայթել է ջրատար խողովակը: Խողովակից դուրս ժայթքող ջրի շիթի բարձրությունն անցնում է 10 հարկանի շենքի տանիքից: Այն սպառնում է հեղեղել տասնյակ բնակարաններ:
Ականատեսների խոսքով` մի քանի բնակարաններ արդեն հեղեղվել են: Բնակիչները հայտնվել են խուճապի մեջ: Միջադեպի վայր են ուղարկվել վերանորոգման բրիգադներ եւ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության ուժեր: