Պուտինը, Մերկելը և Օլանդը քննարկել են Դոնբասսում հրադադարի պահպանման լրացուցիչ քայլերը
Международные новостиՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանուա Օլանդի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել Դոնբասսում լռության ռեժիմի խախտման հաճախակի դեպքերի կապակցությամբ: Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու լրացուցիչ քայլերը:
«Ռուսական կողմից ընդգծվել է մտահոգությունը՝ ուկրաինական ուժայինների կողմից քաղաքացիական օբյեկտների հաճախակի ռմբակոծության կապակցությամբ, ինչի հետևանքով զոհվում են խաղաղ բնակիչներ: Մտքեր են փոխանակվել հնարավոր լրացուցիչ քայլերի վերաբերյալ, որոնք ուղղված կլինեն հրադադարի ռեժիմի խիստ պահպանմանն ու լարվածության թուլացմանը»,- նշված է տեղեկատվության մեջ: