Ուկրաինայի Ռադայում հերքել են Պյոտր Պորոշենկոյի առաջադրումը Խաղաղության Նոբելյան մրցանակի համար
Международные новостиՈւկրաինայի Գերագույն ռադայի ներկայացուցիչ Վլադիմիր Գրոյսմանի մամլո քարտուղար Դմիտրի Ստոլյարչուկը հերքել է նախագահ Պյոտր Պորոշենկոյի թեկնածությունը Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջդրելու տեղեկությունը: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն` վկայակոչելով Интерфакс-ը:
«Տվյալ տեղեկությունը ճիշտ չէ: Ուկրաինայի Գերագույն ռադայի ներկայացուցչի քարտուղարության գրասենյակում նման բովանդակությամբ նամակներ չկան: Դա 100 տոկոսով կեղծ է», - հայտարարել է Ստոլյարչուկը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդում էին, որ ուկրաինացի պատգամավորները ԱՄՆ-ից Խաղաղության Նոբելյան մրցանակ են խնդրում Պորոշենկոյի համար: