Եվրախորհրդարանը պատրաստ է ՌԴ «սև ցուցակին» պատասխան միջոցներ ձեռնարկել
Международные новостиԵթե Ռուսաստանը բացատրություն չներկայացնի՝ կապված Եվրախորհրդարանի առանձին անդամների` մուտքի արգելքի պատճառների հետ, Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը պատրաստ է պատասխան միջոցներ ձեռնարկել: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է վերջինիս հայտարարության մեջ` կապված ՌԴ «սև ցուցակի» հետ:
Շուլցի խոսքով` երկուշաբթի ինքը կզրուցի ԵՄ-ում ՌԴ դեսպան Վլադիմիր Չիժովի հետ:
«Անբավարար պատասխանների դեպքում ես ինձ իրավունք եմ վերապահում համապատասխան միջոցներ կիրառել», - ընդգծել է Եվրախորհրդարանի նախագահը:
«Դա («սև ցուցակը») անընդունելի է, քանի որ թուլացնում է ընդհանուր վստահությունն ու խոչընդոտում կառուցողական երկխոսության հարցով ցանկացած ջանքերի` ստեղծված աշխարհաքաղաքական ճգնաժամին խաղաղ լուծում տալու համար», -ասվում է Շուլցի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Գերմանիայի իշխանությունները Ռուսաստանից պահանջել են բացատրել երկրի ութ քաղաքացու ռուսական սև ցուցակում ընդգրկելու պատճառները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվան եվրոպական դեսպանություններին նամակներ էր ուղարկել` ՌԴ մուտք գործելու արգելքի տակ հայտնված անձանց ցուցակով: