ԱՄՆ փոխնախագահի որդին քաղցկեղից մահացել է
Международные новостиԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի որդին՝ Ջոզեֆ Բո Բայդենը, 47 տարեկան հասակում մահացել է քաղցկեղից:
Բայդեն կրտսերը, որը 2006-2015թթ. զբաղեցնում էր Դելավեր նահանգի գլխավոր դատախազի պաշտոնը, տառապում էր երկարատեւ հիվանդությունից: Նա տարբեր ժամանակներում ծառայել է Դելավերի ազգային գվարդիայում, իսկ 2000-ական թթ. ծառայել է Իրաքում:
«Նա շատ հասարակ, պարզ եւ ամենալավն մարդն էր, որին մենք երբեւէ ճանաչել ենք»,- գրել է Բայդեն ավագը իր ընտանիքի անունից արած հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: