Նյու Ջերսիի հանրային գրադարանում ոստիկանները սպանել են սեւամորթ հանցագործի
Международные новостиԱՄՆ Նյու Ջերսիի նահանգի հանրային գրադարանում ոստիկանները սպանել են սեւամորթ մի տղամարդու, որը հետախուզվում էր ազատ արձակման փորձաշրջանի պայմանները խախտելու համար, գրում է Guardian-ը:
Ոստիկանության սպան ճանաչել էր իրավախախտին, երբ վերջինս մտել էր գրադարան, եւ փորձել էր ձերբակալել նրան: Հանցագործը դիմադրել էր, հանել դանակը, եւ այդ ժամանակ քաշքշոցին միացել էր 2-րդ ոստիկանը: Ոստիկանները հայտնում են, որ տղամարդն իրեն ագրեսիվ է պահել եւ կրակելուց բացի այլ ելք չի թողել իրենց, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Վիրավոր աֆրոամերիկացուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է: