Մերիլենդի նախկին նահանգապետը կպայքարի ԱՄՆ նախագահի պաշտոի համար
Международные новостиՄերիլենդի նախկին նահանգապետ Մարտին Օ՛Մելլին Դեմոկրատական կուսակցության անունից կառաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում: Իր նախընտրական քարոզարշավը նա սկսել է Բալթիմորից:
«Նախագահ լինելը թագ չէ, որը պետք է փոխանցել երկու թագավորական ընտանիքների միջեւ: Դա վստահություն է, որը պետք է վաստակել» ,- հայտարարել է 52-ամյա քաղաքական գործիչը՝ նկատի ունենալով Դեմոկրատական կուսակցության մեկ այլ թեկնածու Հիլարի Քլինթոնին եւ հանրապետական Ջեբ Բուշին, գրում էLenta.ru –ն՝ վկայակոչելով AP գործակալությունը: