Պեկինում ուժի մեջ Է մտել հասարակական վայրերում ծխելու արգելքը
Международные новостиՊեկինում ծխելու արգելք է սահմանվել հասարակական բոլոր վայրերում: Արգելքի կատարմանը հետեւելու են հազարավոր տեսուչներ, իսկ օրինախախտներին բարձր տուգանքներ են սպառնում, տեղեկացնում է BBC-ը:
Նոր կանոնների համաձայն՝ դպրոցների եւ հիվանդանոցների մերձակայքում բռնված ծխողները հարկադրված կլինեն վճարել 32 դոլար (այժմ տուգանքը կազմում է 1,6 դոլար):
Ներկայում Չինաստանն աշխարհի առաջատարն է ծխախոտի սպառման ցուցանիշով, երկրում շուրջ 300 մլն ծխող կա:
Նախորդ բոլոր արգելքները չեն բերել ծխախոտի սպառման նվազեցման:
Փորձագետները նշում են, որ ծխելու դեմ պայքարում իշխանությունների նոր նախաձեռնությանը հասարակությունը հիմնականում թերհավատությամբ է վերաբերվում: