Ճապոնիայում չորս մարդ Է տուժել 700-կիլոգրամանոց օդապարուկի անկման պատճառով
Международные новостиՃապոնիայում չորս մարդ Է տուժել բազմության մեջ 700-կիլոգրամանոց օդապարուկի անկման պատճառով: Այդ մասին հունիսի 1-ին հաղորդել են արեւմտյան զանգվածային լրատվամիջոցները:
Միջադեպը տեղի Է ունցել Կենտրոնական Ճապոնիայում «Մեծ օդապարուկ» փառատոնի ժամանակ: Օդային խաղալիքն անսպասելիորեն բազմության մեջ Է ընկել Է 200 մետր բարձրությունից:
Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, 13 x 12 մետր չափերով բամբուկե օդապարուկի անկման պատճառով տուժել են երկու չափահաս հանդիսական, յոթնամյա մի երեխա եւ 73-ամյա մի տղամարդ, որը հիվանդանոցում Է մնում անգիտակից վիճակում:
Ոստիկանությունն սկսել Է պատահարի հետաքննությունը: